Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն. Միքայել Աջապահյան

Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ օգնել, օժանդակել իմ հոգևոր խոսքով, հոգևոր խորհրդատվությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Քաղաքական գործունեությամբ ոչ ցանկություն ունեցել եմ զբաղվել, ոչ էլ ունեմ։ Ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականները, ակտիվ եմ գնահատականներ հնչեցնելու, վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու մեջ, բայց քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվելու, որևէ կառույցի չեմ կարող միանալ, չեմ միանալու, բայց ցանկացած կառույց, եթե ինձ դիմում է, ես իրեն կարող եմ օգտակար լինել՝ իմ հոգևոր խորհրդատվությամբ։ Իմ ներկայությունն այնտեղ այդքանով է»,- նշեց Միքայել Սրբազանը՝ ընդգծելով. «Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել։ Իրենք ասել են, որ կիսում են իմ համոզումները, իմ ելույթները լսում են, համաձայն են իմ ասածների հետ, խնդրում են իմ՝ աջակցություն չասեմ, սատարում էլ չասեմ, խնդրում են իմ հոգևոր օժանդակությունը, հոգևոր խորհրդատվությունը։ Ես էլ ասել եմ՝ սիրով, եթե կարող եմ օգտակար լինել, կլինեմ։ Այդ Ազգ-Բանակ-Եկեղեցի կոնցեպտի իրականացման մեջ պատրաստ եմ օգտակար լինել, բայց որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ»։

Իսկ թե արդյո՞ք Վեհափառի հետ քննարկում եղել է՝ Միքայել Սրբազանը նշեց, որ Վեհափառի հետ քննարկելու անհրաժեշտություն չի եղել․ «Ես իմ լիազորություններից դուրս որևէ բան չեմ արել, որ Վեհափառի հետ քննարկելու անհրաժեշտություն լինի, իսկ Վեհափառը ցանկացած պահի էլ կարող է իր կաթողիկոսական բարձրությունից տնօրինություն անել, ինչի՞ մասին է խոսքը»։

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման՝ ընդհատակ անցնելուն, հարցին՝ ի վերջո, հնարավոր է, որ հոգևոր առաջնորդությամբ կամ հոգևոր խորհրդատվությամբ հնարավոր կլինի հանրությանը սթափեցնել՝ Միքայել Սրբազանը պատասխանեց․ « Չգիտեմ՝ հնարավոր կլինի, թե ոչ, բայց փորձում ենք։ Մարդիկ ուզում են ինչ-որ բան արած լինել, մենք չենք խանգարում, փորձում ենք օգտակար լինել։ Այդքան բան։ Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ։ Չի կարելի միանշանակ ենթադրել, որ հաջողություն կլինի»։

Հիշեցնենք, որ երեկ Արշակ Կարապետյանը տարածել է իր նկարը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ ու հայտնել «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։

«Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։ Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը»,- նշված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031