Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Վրաստանն ու Հայաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից են․ դա մեզ ամուր կապում է միմյանց հետ․ Զուրաբիշվիլի

Վրաստանը ՀՀ-ի հետ միասին աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է։ Այս մասին  Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ, ընդհակառակը, մեծ խնդիր` կովկասյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը միշտ ցանկանում է առավելություն ունենալ։ Սա նախ Ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության և Ռուսաստանի մշտական ​​նպատակն է»,- ասել է նա։

Զուրաբիշվիլին նշել է, որ Ռուսաստանը Վրաստանում, ինչպես Ռումինիայում և Մոլդովայում, սկսել է կիրառել «նոր ռազմավարություն»։ Նա ասել է, որ Ռուսաստանն անտեսում է ժողովրդավարությունը և այս երկրների Սահմանադրությունը և ընտրությունների միջոցով փորձում է իշխանության բերել իրեն հավատարիմ «խամաճիկ» ռեժիմներին։

Հինգերորդ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի կողքին է արդեն 30 տարի։

«ԱՄՆ-ի ապագա վարչակազմի համար դա կլինի գլխավոր հարցը։ Ամերիկան վերջին 30 տարիներին կանգնած է եղել Վրաստանի կողքին։ Վրաստանն այն երկիրն է, որն ընդունել է օգնության ամենամեծ ծավալներից մեկը, քանի որ այն ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ամերիկայի համար էներգետիկայի, առևտրի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցում»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա նաև ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից են։ «Վրաստանը ՀՀ-ի հետ միասին աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է։ Մենք ասում ենք, որ մենք ենք ամենահինը, նրանք ասում են, որ՝ իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ ամենահին քրիստոնյա երկրներ ենք, և դա մեզ ամուր կապում է միմյանց հետ։ Մենք Ամերիկայի կարիքն ունենք։ Բայց կարծում եմ՝ Ամերիկան էլ մեր կարիքն ունի»,-հայտարարել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031