ՈՒՂԻՂ. ՀՃԿ ակցիան կառավարության դիմաց՝ ընդդեմ թանկացումների, հարկային բեռի ավելացման | Գյումրի համայնքի նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժանդակությամբ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը | Նշված ուսումնական հաստատությունները կմիավորվեն | Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց. Թաթոյան | Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին | Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ | Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան | Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ | Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի

Լրահոս

Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան

Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:

Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:

Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:

Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:

Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:

Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728