Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան

Երբ ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է, որ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընդհանրապես գումարի հետ կապ չունի, և ենթադրվում էր, որ գումարի աճ պետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ նման բան չի կարող լինել. «Երբ որ կանխիկ ընդհանրապես չկա, պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, բայց հակառակն է տեղի ունենում: Մասնավորը դուրս է եկել, արդեն մասնավոր չկա, շարժակազմն ավելացել է, որի հետևանքով իրենց մուտքերի նվազագույնը պետք է ավելանար, բայց հակառակն է տեղի ունեցել։

Վերջին երկու գործակարգավարական նիստի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել։ Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև անցյալ տարվա համեմատ իրենց մոտ 30 տոկոս թերհավաքագրում է այն պարագայում, երբ ընդհանրապես կանխիկ գումար չկա, վարորդները կանխիկ գումարի հետ կապ չունեն, գումարը հավաքագրվում է  քաղաքապետարանի ու «Թել-Սել»-ի մոտ»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նա շարունակեց. «Գործում է եռյակ՝ «Թել-Սել»-Սուրեն Գրիգորյան-Սարգիս Մանուկյան, «Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ։ «Թել-Սել»-ը հավաքագրում է, այդ ամեն ինչը համակարգում, ղեկավարում է  Սարգիս Մանուկյանը, իսկ այդ ամբողջի ղեկավարը Սուրեն Գրիգորյանն է։

Նա այս ամենը տեսնում է, կոչ եմ անում համաձարկություն ունեցիր, արի այստեղ կանգնի, երկուսով կանգնենք ու ժողովրդի դեմ պատասխան տուր ստվերի ու թալանի համար։

Հավաքված գումարը պետք է փոխանցվի «Երեւան ավտոբուսին», մետրոպոլիտենին, բայց այդ գումարը կորում է չկա: Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է։ Մոտավորապես 40 տոկոս գումարը պակասել է, այնինչ իրենք ասում են 50 տոկոս ստվեր կա։ Այս պարագայում  փոխանակ 2 անգամ ավելանա, երկու անգամ պակասում է  գումարը։ Իմ գնահատմամբ, սա տեխնիկական խնդիր չէ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Նա նկատեց, որ տարվա սկզբում հպարտանում էին, որ նախորդ տարվա համեմատ մեկ շաբաթում 75 մլն-ի փոխարեն հավաքագրել են 90 մլն դրամ, սակայն այդ մեկ տարում 25 տոկոսով ավելի նոր ավտոբուսներ են գնել, ինչը նշանակում է, որ այդ 90 մլն-ը պետք է շատ ավելին լիներ:

Մեսրոպյանի խոսքով, ՔՊ-ականների ներկայացրած թվերով աշխատանքային օրերին տրանսպորտից օգտվում է օրական 440 հազար մարդ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 220 հազար մարդ: Ըստ այդ թվերի շաբաթական հավաքագրումը պետք է կազմեր 264 մլն դրամ, սակայն  հավաքել են 90 մլն դրամ: «Եթե դուք արձանագրում եք այդքան ուղեւոր ու այդ փողը չեք կարողանում հավաքագրել, ուրեմն դուք թալանչի եք, վերցնում եք այդ փողը, ձեր ջեբն եք դնում: Մենակ ձեր թվերով տեսեք, թե ինչքան է կազմում թալանը: Երբ կվերացնեք թալանը, ստվերը, նոր եկեք մտածեք թանկացման մասին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031