Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Սիրիան խզել է Ռուսաստանի հետ «Տարտուս» նավահանգստի հետ կապված պայմանագիրը

Սիրիայի իշխանությունները խզել են ռուսական ընկերության հետ «Տարտուս» ծովային նավահանգիստը կառավարելու մասին պայմանագիրը, որը կնքվել էր 2019թ.: Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, Al Watan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Տարտուս նահանգի մաքսային վարչության տնօրեն Ռիադ Ջուդին։

«Չեղարկվել է ռուսական ընկերության հետ «Տարտուս» նավահանգստում ներդրումների մասին պայմանագիրը։ Նավահանգստի գործունեությունից ստացված ամբողջ եկամուտը կօգտագործվի սիրիական պետության շահերից ելնելով»,- ասել է Ջուդին։

Ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ ներդրումային պայմանագիրը կնքվել է 2019 թվականին՝ 49 տարի ժամկետով։ Ըստ Սիրիայի տրանսպորտի նախկին նախարար Ալի Համուդի՝ փաստաթուղթը նախատեսում էր ռուսական կողմից ավելի քան 500 մլն դոլարով նավահանգստի կառավարում և ներդրումներ դրա արդիականացման համար։

«Տարտուս»-ը Սիրիայի երկրորդ ամենամեծ նավահանգիստն է, որտեղ ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետ կա: Դեկտեմբերի 12-ին փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը ակնկալում է Սիրիայում իր ռազմակայանները պահպանել նոր իշխանությունների գալուց հետո։

Facebook
Twitter

Կարդացեք նաև