Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Առաջարկվում է բարձրացնել բնապահպանության ոլորտում խախտումների համար տուգանքները

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտումների համար նախատեսված տուգանքների չափը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծերի նպատակն է նվազեցնել ապօրինի ծառահատումների, ձկնորսության և այլ բնապահպանական խախտումների քանակը՝ խստացնելով պատասխանատվության միջոցները: Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող պատժամիջոցները բավարար չեն իրավախախտումների կանխման համար, ինչը բերում է շրջակա միջավայրին զգալի վնասների։

Օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է խստացնել ապօրինի ծառահատումների, որսի և ձկնորսության, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը։ Տուգանքները նախատեսված են նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ տուգանքների և պատիժների ավելի խիստ սանդղակով։

Արժեքավոր կամ հազվագյուտ ծառատեսակների ապօրինի հատման համար, եթե նմանատիպ խախտումը կրկնվել է վարչական տույժի կիրառման հաջորդ տարվա ընթացքում, նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ ներառյալ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակում կամ ազատազրկում։

2022-2024 թվականներին արձանագրվել է շուրջ 1200 ապօրինի ծառահատման դեպք, որոնց հետևանքով հատվել է ավելի քան 30,000 ծառ։ Ապօրինի ձկնորսության և խեցգետնորսության մասով արձանագրվել են հարյուրավոր դեպքեր՝ մեծ թվով որսված ձկներով և առգրավված միջոցներով։

Նախագծերը հիմնված են միջազգային փորձի ուսումնասիրության վրա։ Ֆինլանդիայում և Շվեդիայում շրջակա միջավայրի դեմ կատարված խախտումները հաճախ քրեականացվում են՝ անկախ պատճառված վնասի չափերից, և պատժվում են մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Նախագծերի ընդունումը կբարձրացնի բնապահպանական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը և կնվազեցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Միջոցառումների խստացումը նաև նպատակ ունի խթանել անտառների վերականգնումն ու բնության պահպանությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031