Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Մեր հայ աղջիկներն այսօր արաբական ոճի դիմահարդարմամբ ավելի շատ իրենց տգեղացնում են». Սուրեն Շահվերդյան

«Մեր հայ դերասանուհիների մասին չեմ ուզում խոսել, բայց անդրադառնամ ժամանակին ինձ համար շատ սիրելի երգչուհու և դերասանուհու՝ Քրիստինա Օրբակայտեին. այն ժամանակ, երբ նա մի փոքր ավելի արտահայտիչ քիթ ուներ, շատ ավելի հիշվող, կերպարային և հետաքրքիր էր:

Երբ նա վիրահատեց քիթը, կարծես տաղանդը կորավ, դարձավ անդեմ:

Ինձ համար ցավալի թեմա է պլաստիկ վիրահատությունների տենդենցը և կարծում եմ, որ երիտասարդներն այսօր ավելի շատ հոգեբանի կարիք ունեն»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով պլաստիկ միջամտությունների և նույն դիմագծերով աղջիկնեի մասին, ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

Նա նշեց, որ իր համար նաև անհեթեթ է այսօրվա համատարած, արաբական ոճի դիմահարդարումը։

«Մեր հայ աղջիկներն այսօր արաբական ոճի դիմահարդարմամբ ավելի շատ իրենց տգեղացնում են՝ դարձնելով ինչ-որ արաբական կերպար:

Իմ արվեստանոցում ուսանողներս մատնահարդարումից սկսած մինչև շրթներկ և այլն, քննարկում են ինձ հետ, և փառք Աստծո, որ ազդեցություն ունենում եմ և ակնհայտ տեսնում եմ փոփոխություն։

Որքան համեստ ու պարզ լինեն, որքան չերևա, որ պլաստիկ միջամտություն է արված, այդքան գեղեցիկ է և ավելի հետաքրքիր»,- նշեց մեր զրուցակիցը:

Սուրեն Շահվերդյանն անկեղծացավ, որ իր համար բնականը շատ ավելի գնահատելի և գեղեցիկ է։

«Նույնիսկ թատրոնում դերասանուհիներին խնդրում եմ, որ մինիմալ դիմահարդարմամբ դուրս գան բեմ, որքան որ հնարավոր է, եթե դերը չի պահանջում»:

Սուրեն Շահվերդյանը նշեց, որ իր համար որպես ռեժիսոր առաջին հերթին կարևոր են դերասանի էներգետիկան և պրոֆեսիոնալ կարողությունները:

«Երբեմն առաջին հայացքից թվում է, թե գեղեցիկ է, ամեն ինչ համահունչ է, բայց, եթե խարիզմա չկա, չի կարողանում գրավել ոչ ոքի։

Բայց կան շատ անսովոր արտաքին ունեցող մարդիկ, որոնք այնպիսի խարիզմա ունեն, որ միանգամից քեզ «վերցնում» են:

Երիտասարդ աղջիկներին  խորհուրդս հետևյալն է՝ ներքին գեղեցկությունը թող կարևորեն, հետո նոր արտաքին:

Փայլն ու գեղեցկությունը անցնում են երրորդական պլան, եթե չկա բովանդակություն»,- ամփոփեց ռեժիսորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031