Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան | Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր | Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ»

Լրահոս

Փաշինյանը կրկնում է Ցեղաuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունն ու վիթխարիությունը, ոչ միայն ցնցող են, այլև անընդունելի Հայաստանի որևէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ միգուցե հայերն իրենք են նաև պատասխանատու տեղի ունեցածի համար՝ Փաշինյանը կրկնում է Ցեղասպանության ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը։ Պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության այս ուրացումը Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի անարագանք է։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առավել մանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։ Ապացույցներն անհերքելի են. օսմանյան պաշտոնական փաստաթղթերը հստակ ուրվագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրյա դիվանագետների և միսիոներների վկայությունները մանրամասնում են զանգվածային սպանությունները, բռնի տեղահանությունները և սովամահությունը, իսկ ժողովրդագրական տվյալներն անառարկելիորեն ցույց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթե լիակատար բնաջնջումը։ Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավեճի հարց չէ, այլ բազմաթիվ գիտնականների, միջազգային կազմակերպությունների, պետությունների ու հենց հայ ժողովրդի կողմից հաստատված աներկբա իրողության դիտավորյալ անտեսում։

Թուրքիան տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունը ժխտելու համար ապավինել է մանրակրկիտ մոգոնած պատումին՝ մարդկայնության դեմ ոճիրը ներկայացնելով որպես «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացույցների մերժումը դարձնելով պետական քարոզչություն ու ագրեսիվ լոբբինգ անելով ճանաչման դեմ։ Փաշինյանը տարօրինակ կերպով թութակում է սա՝ կասկածի տակ դնելով պատմական հաստատված իրողությունները և պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայության շրջանում։ Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները»՝ նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները։

Այսօրինակ հռետորաբանությունը զուտ պատմական ռևիզիոնիզմ չէ, այն բարոյական ուրացում է։ Որպես վարչապետ՝ Փաշինյանին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը և իր ժողովրդի ժառանգությունը։ Սակայն նրա խոսքերը խարխլում են հենց այդ պատասխանատվությունը։ Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել։

Ղեկավարությունից պահանջվում է բարոյական հստակություն, հատկապես Հայաստանի նման երկրի դեպքում, որի ժամանակակից ինքնությունը խարսխված է Ցեղասպանության և դրա հետևանքների վրա։ Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմության այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին։ Նման վարքագիծը Փաշինյանին ոչ միայն որակազրկում է որպես ղեկավարի, այլև լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերյալ։ Սա Թուրքիայի հետ դիվանագիտության մոլորյալ փո՞րձ է, թե՞ պառակտում սերմանելու ցինիկ խաղ։ Ինչ էլ լինի պատճառաբանությունը, այն պախարակելի է։

Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն վերք է, որը շարունակում է ձևավորել մեր ինքնությունը և տեղը աշխարհում։ Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է հարգել այդ պատմությունը և պայքարել ճանաչման ու արդարության համար։ Փաշինյանի հայտարարությունները այդ պարտքի ուրացում են և անարգանք զոհերի հիշատակին։ Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատվության տասնամյակների ջանքերը։

Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խոսույթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրավունքը։

Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կպաշտպանի իր ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը, ոչ թե կասկածի տակ կդնի այն»,- գրել է նա։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728