Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ (տեսանյութ) | Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ

Լրահոս

ԶՊՄԿ-ից պետության ստացած շահաբաժինների հանելուկը․ 2022 թվականի և 2021-ի վերջին ամիսների շահութաբաժինների մասին տեղեկությունները գաղտնի են պահվում. Hetq.am

Նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՀՀ պետական բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝  որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին։ Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության,  նման բան 20-ից ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի նիստին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչու՞ հենց այդ ժամանակահատվածում և ինչպե՞ս է ԶՊՄԿ-ն որոշել բաշխել շահութաբաժիններ, չի մանրամասնվել (քանի որ պետական մարմինները, ի պատասխան մեր հարցումների, օգտագործում են շահութաբաժին տերմինը և ոչ թե շահաբաժին՝ հղում անելով Կառավարության որոշմանը, հոդվածում ևս կօգտագործենք այն)։

Փոխարենը փաստ է, որ դրան նախորդող երկու ամսվա ընթացքում «Հետքը» հարցումներով դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որոնք մերժել են շահութաբաժինների մասին տեղեկությունների տրամադրումը։

Եվ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ դիմելուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն տրամադրեց տվյալները։ Դրանից մեկ շաբաթ չէր անցել, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում «ավետեց» շահութաբաժինների վճարման մասին։ Մինչդեռ, մինչ այդ շահութաբաժինների մասին տեղեկությունները գաղտնի էին պահվում։

Այնուամենայնիվ, ԶՊՄԿ-ից պետության ստացած շահութաբաժինների մասին բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չնայած պետական մասնակցությամբ ընկերության շահութաբաժինների մասին տեղեկություններն ակնկալվում է, որ պետք է լինեն բաց և թափանցիկ, իրականությունն այլ է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև