Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Մենք աղոթում ենք, որ սա լինի վերջին տարին, որ մենք զրկված ենք գերագույն հրամանատարությունից. Բագրատ Սրբազան

Ցանկանում եմ գլուխ խոնարհել բոլոր ժամանակների մեր նահատակ հերոսների առջև։ Այս մասին ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով հղած տեսաուղերձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Մեր խոնարհումը և զորակցությունն եմ  հայտնում մեր վիրավորում ստացած բոլոր եղբայրներին։ Մեր աղոթքները և մխիթարության մաղթանքները՝ անհայտության մեջ գտնվող մեր եղբայրների շուտափույթ վերադարձի և իրենց ընտանիքների համար, մեր ամբողջական խոնարհումը բոլոր նրանց, ովքեր այս 33 տարիների ընթացքին, հակառակ բոլոր տեսակի դժվարությունների, տառապանքների, ցավերի, խոցումների, վիրավորում ոտքի վրա կանգնեցին և մեծ պատվով ու պատասխանատվությամբ գործեցին մեր երկրի, մեր պետականության ոչ միայն ամրապնդման, այլև հատկապես անվտանգության համար։ Հայոց բանակը 33 տարեկան է, ձևավորվել է ամենադժնդակ պայմաններում, երբ զինվորական արվեստին ոչ մի բանով ծանոթ մարդիկ մշակներ, մտավորականներ, գիտնականներ, կյանքի տարբեր շերտերից, խավերից նվիրյալ հայորդիներ վճռեցին և որոշեցին ոտքի կանգնել, ազատագրել Արցախ աշխարհը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, վերականգնել մեր պատիվը, որ դարերի ընթացքին փորձվել էր խլվել մեզանից»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով, ամբողջ Հայաստանն այսօր գտնվում է խոցված վիճակում:

«Այսուհանդերձ, այսօր գտնվում ենք խոցված վիճակում, գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում։ Մենք կոչված ենք վերականգնել մեր պատիվը, մենք կոչված ենք վերականգնել մեր ուրախությունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները և շարունակել նրա հաղթական շքերթը, մեզանից շատ չեն հեռացած այդ հաղթանակի բերկրանքը, հաղթանակի քաղցրությունը, հաղթանակի հպարտությունը, որ մենք ապրել ենք ամեն օր, սակայն 2018 թվականից ի վեր մեզանից խլվել է այդ հաղթանակը, մենք չունենք գերագույն հրամանատարություն և մեր աղոթքն ու մաղթանքն է, որ այս տարի լինի վերջին տարին, որ մենք զրկված լինենք այդ գերագույն հրամանատարությունից և կոչված լինենք մեր մարտական խնդիրները կատարելու այնպես, ինչպես սովոր էինք կատարել։ Այո, դժվարին օրեր են մեզ համար, սակայն դժվարությունները ոչ թե մեզ կքելու, ընկճելու, հուսահատեցնելու համար են, այլ ավելի զորացնելու, ավելի ամրապնդելու և ավելի մղելու առաջ մեր երազները, մեր ձգտումները և մեր տեսիլքները իրականացնելու համար։ Մենք պարտվել ենք պատերազմում, մենք կորցրել ենք մեր հայրենիքի ամենաթանկ հատվածը, սակայն այդ պարտությունը եղել է քաղաքական պարտություն։ Այդ պարտության դառն ճաշակումը գտել է մեր բանակը, մեր պետությունն իր ամբողջության մեջ։ Ամրացրեք ձեր սրտերը, վերականգնեք ձեր հավատքը, վերականգնեք և հաստատեք հայոց սպայի պատիվը, որովհետև մեր թշնամիները ուրախանում են մեր տկարությամբ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728