Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ (տեսանյութ) | Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ

Լրահոս

Հատուկ խոնարհում և գնահատանք Արցախի ՊԲ-ին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ կարելին արեց` դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ:

«Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ Զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։

ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ  հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով  1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին,  հաղթահարելով բազում փորձություններ ու մարտահրավերներ՝  հակառակորդին պարտադրելով խաղաղություն ու տևական զինադադար։

Նորանկախ Հայաստանի  ամենամեծ  ձեռքբերումներից մեկը՝  Հայոց բանակը,  զինված ուժերի, զինվորականի անկոտրում կամքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ երկար տարիներ կարողացավ ապահովվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը։

Ցավոք, օրվա իշխանությունների ազգադավ ու ավերիչ քաղաքականության հետեւանքով ՀՀ Զինված ուժերն ու  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մենակ մնացին թուրք-ադրբեջանական  ահաբեկչական տանդեմի սանձազերծած  44-օրյա ահնհավասար պատերազմում։

Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Հայոց բանակի կազմում իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայոց պետականության։

Հատուկ խոնարհում և գնահատանք  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ  կարելին արեց դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան։

Շնորհավորելով ՀՀ Զինված ուժերին, կրկին վերահաստատում ենք՝

հերոսը Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող հայ զինվորն է, երկրի սահմանները պահող զինվորականը,

ՀՀ Զինված ուժերը կարիք ունեն իրական, արմատական բարեփոխումների, որոնց առանցքում մարտունակության բարձրացումն է, սոցիալական, կենցաղային պայմանների բարելավումը։

ՀՀ Զինված ուժերը քաղաքական իշխանության ինքնահաստատման և ինքնագովազդի հարթակը չեն, այլ երկրի մարտունակությունն  ու պաշտպանունակությունը  երաշխավորող կառույց, որին զերծ պետք է պահել դիլետանտիզմից, ցնցումներից ու նսեմացումից։

ՀՀ Զինված ուժերը կենսականորեն  կարիք ունեն ոգու, հաղթողի հոգեբանության վերադարձի, որը հնարավոր է ներազգային համերաշխությամբ, ազգային-պետական ուղեգծի հաստատումով։

Մենք պարտավոր ենք համախմբվել  ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝  մերժելով մեզ պարտադրվող նվաստացածի ու պարտվածի խարանը։

Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և խաղաղ ապագայի երաշխիքը։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև