Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին: Այս մասին ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:

«Պարո’ն նախագահ,

արդեն իսկ ակնհայտ է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին։ Դրանք հեռու են խաղաղ լինելուց։ Ադրբեջանի հետխորհրդային շրջանը խարսխված է հակահայկական պարադիգմի վրա։ Հայերի հետ առճակատման մեջադրբեջանական բռնապետությունը սկսեց սեփական ազգային ինքնության որոնումները: Ազգայնամոլությունը և այլատյացությունը շարունակում են ադրբեջանական ավտորիտար իշխանությունների գործողությունների շարժիչ ուժը լինել նաև այսօր։ Ալիևները կարծում են, որ ադրբեջանական ազգային պետություն կառուցելու պատմական առաքելություն են իրականացնում, և իշխող դինաստիայի ստեղծումն այս գործընթացի անբաժան մասն է։

Հայաստանի հետ պաշտոնական խաղաղությունը կարող է խոչընդոտել այդ ջանքերը` վերացնելով բռնապետության ներքո ներքին մոբիլիզացիայի հիմնական գործոնը: Դինաստիային բնորոշ նկրտումներն Ալիևին և նրա թյուրք դաշնակիցներին մղում են դեպի նոր զավթողական պլաններ, ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, ինչպես նաև՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիմնական պատումը՝ որպես այդ զավթողականության հիմք: Այս վեհաժողովը պետք է շատ հստակ գիտակցի, որ դրանք հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են ։ Հարձակողական զենքի բազմամիլիարդանոց գնումներն անխափան շարունակվում են։

Ինչու՞ շարունակել ռազմականացնել երկիրը, եթե պարոն Ալիևը պնդում է, որ վերականգնել է տարածքային ամբողջականությունը: Այս ամենը ցույց է տալիս թյուրքական կոալիցիայի՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը մշտապես խաթարելու մտադրությունը: Հարգելի’ գործընկերներ, Եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում՝ դրանով իսկ խրախուսելով նրա արհամարհական պահվածքն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Գտնում եմ, որ ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև