Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Թուրքական պլանի սպասարկուն ու հայկական բանակի օրը․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատարը բանակի կազմավորման տարելիցին, մինչև Եռաբլուր` իր ձևական այցելությունը, ցինիզմով հիշատակեց բանակի օրը ու շարունակեց խոսել սոցիալական հարցերից: Այս մարդը հրաշալիորեն ճանաչում է ժամանակակից հայաստանցի հայի վերափոխված հոգեբանությունը. նա, ով ծնվել է այնպիսի միջավայրում, որտեղ ազգային արժեքները ստորադասվել են սոցիալական շարքային խնդիրներին, սնվել ու դաստիարակվել այդ միջավայրի բարքերով` մեծագույն սիրով ու անհագ ատելությամբ դեպի հայի ազգային բնութագիրը, անշեղորեն իրականացնում է հայկական ինքնության, ազգային արժեքների բնաջնջման թուրքական հարյուրամյա ծրագիրը:

Թուրք-ադրբեջանական տանդեմից եկող սպառնալիքներից խուսանավող, քաղաքական անհաջող մանևրումներով, պրիմիտիվ մանիպուլյացիաներով, պատերազմով ու աշխարհից մեկուսացմամբ սպառնացող առևտրականն իր թերի գիտելիքների պաշարով պատմական արդարության հաստատման պահանջից բացահայտ հրաժարվում է, կասկածի տակ դնում Ցեղասպանության փաստը, իսկ մենք դեռ զարմանում ենք, հեգնում, հակափաստարկներ բերում, շարունակում ապացուցել, որ մենք ուխտ չենք:

Արդյոք սա այլևս մարտահրավեր չէ՞ հայի` ցեղասպանված իր ապուպապերի վերապրածի համար, և ինչու՞ ենք մենք համակերպվում աբսուրդին, երբ այլևս ապացույցներ պետք չեն հասկանալու, թե ինչպիսի ծրագիր է իրականացվում մեր բոլորիս աչքի առջև, այսօր ու այստեղ:

Արարատն այլևս ագրի դագ է, ազգայինն այլևս պետական է, հայկական ինքնություն գոյություն չունի, կա միայն հայաստանցի, ով պետության հերոս հարկատու է, իսկ Սփյուռքն էլ մի մեծ տուրիստական բյուրո, որը կարող է կազմակերպել ինքն իրեն հայ իդենտիֆիկացնող անձանց զբոսաշրջային ժամանցը Հայաստանի Հանրապետությունում:

Կա՞ այլևս ավելի մեծ ստորացում, քան ապրել դասալիք վաճառականի իշխանության ներքո. նույնիսկ պատերազմում պարտություն կրելն ու հիմնահատակ ջարդվելն այնքան ստորացուցիչ չէ…
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728