Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Հայաստանը «պետք» է ապահովի Ադրբեջանից Նախիջևան ազատ անցում՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց Զանգեզուրի մասին չի մոռացել և չի մոռանա. այս մասին տրանսպորտային հարցերին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների», — ասել է նա։

Ալիևի խոսքով՝ Բաքուն տարածքային պահանջներ չունի  Երևանի նկատմամբ: Սակայն Հայաստանը «պետք» է կատարի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով դեպի Նախիջևան անարգել անցումը: Նա հավելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Ալիևը նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև