Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Ի տարբերություն այս իշխանության, Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում լինում է անփոփոխ. Աբրահամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին

Բելառուսի նախագահն ասաց, որ Սերժ Սարգսյանը նեղացել է իրենից, երբ ինքն Ալիևի բերանով իրեն առաջարկել է միլիարդներ Արցախի դիմաց, նա այլ մանրամասներ բացահայտեց 44-օրյա պատերազմի վերաբերյալ:

Մեզ համար Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, և այն, ինչ քոնն է, քո հայրենիքն է, քեզ համար սրբություն է և այն, բնականաբար, որևէ գնով վաճառքի ենթակա չէ:

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրենից նեղացել է, երբ ինքն Ալիևի բերանով նրան առաջարկել է միլիարդներ Արցախի դիմաց, ինչպես նաև Լուկաշենկոյի՝ 44-օրյային վերաբերող հայտարարություններին:

Ըստ Աբրահամյանի՝ պատահական չէ,  որ մի քանի անգամ իր խոսքում վերոնշյալ անձը նշել է, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է իրեն 6 մլրդ Ադրբեջանի նախագահին փոխանցելու համար:

«Կրկնում եմ՝ մեզ համար չի կարող հայրենիքը սակարկման թեմա լինել: Բացի այդ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սկսում են որևէ իրադրություն գնահատել կամ վերագնահատել այն ժամանակ, երբ այդ մասին դրսից են խոսում, մի բան, ինչը Սերժ Սարգսյանի ժամանակ՝ թե՛ նախագահի կարգավիճակում, թե՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում, բավականին հստակ հնչել է:

Ինչ մոտեցումներ, դիրքորոշումներ ունեցել է Սերժ Սարսգյանը մեր երկրի պաշտպանության առումով կամ բանակցային գործընթացի մասին 6 տարի առաջ, նույնը հնչեցրել է 10 տարի,  15 տարի, 20 տարի առաջ, ի տարբերություն այս իշխանության, որը հրապարակային խոստովանում է, որ շատ դեպքերում ստել է նույն թեմայի հետ կապված 2-3 տարբվա ընթացքում շրջադարձ է կատարում, Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում լինում է  անփոփոխ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև