Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Ամուսինս կյանքի մեծ մասը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը․ գնդապետ Դավիթ Վանեսյանի կին

Գնդապետ Դավիթ Վանեսյանը երեք պատերազմների մասնակից էր, ամբողջ կյանքում ծառայել է հայրենիքին, սահմանի մասին մի վատ լուր լսելիս անմիջապես շտապում էր շփման գիծ։ Այս մասին Newday.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը` Նազիկ Վանեսյանը։

Տիկին Նազիկի խոսքով՝ ամուսինը մասնակցել է երեք արցախյան պատերազմներին։

«Թեև ոստիկանությանում էր, բայց ամբողջ  կյանքում իրեն պահեց որպես մարտիկ, երկրի տարածքային ամբողջականությունն իր համար առաջնային էր։ Ինքը այդպես մեծացրեց նաև տղայիս.  տղաս ևս իր օրինակին էր հետևել ու հետևում է։ 44 օրյա պատերազմին երկուսն էլ մասնակցել էին։»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա պատմեց, որ Դավիթ Վանեսյանը 44 օրյա պատերազմում  ունեցած կորուստներից հետո ուշքի չէր գալիս։

«Չէր հետևում անգամ իր առողջությանը։ Բանակի օրը ուզում եմ` իրեն և իր նման մարդկանց ևս հիշեն, շատերի մասին  խոսում են, իսկ շատերը մոռացվում։ Նա հայրենիքը վտանգված տեսնելուց շատ էր ընկճվել, հետո կայծակնային քաղցկեղը խլեց նրա կյանքը։ Ես ուզում եմ ասել, որ ամուսինս իր կյանքի մեծ մասը նվիրեց ծառայությանը։ Այսօր նաև իմ ամուսնու համար թանկ բանակի օրն է։ Բանակը պետք բոլորով հզորացնենք, ոչ թե թիրախ դարձնենք»։

  

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև