Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հիմա էլ արևմուտքին «քցելու» հերթն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ֆրակցիայում սպասում են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, որ պարզաբանումներ ստանան՝ ինչպե՞ս եղավ, որ ամիսներ առաջ քննարկելիս մեծամասնությունը դեմ է արտահայտվել ՌԴ-ից վերջնականապես պոկվելու, ԵՄ գնալու որոշմանը՝ մատնանշելով տնտեսական հնարավոր հետեւանքները, իսկ այսօր իրենց ստիպում են հավանություն տալ եվրաքվեի նախագծին։

Հիշեցնենք․ 2024-ին ՔՊ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով նման քննարկումներ էին անում, որոնց մասնակցում էին Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ-ն: Ընդ որում՝ մեզ պատմել էին, որ անգամ Արմեն Գրիգորյանն ու նրա կողմնակիցներն են դեմ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հաշվի առնելով տնտեսական հետեւանքները, բայց Փաշինյանն անսպասելի որոշում կայացրեց` ընդառաջելով հայ արեւմտամետներին։ Դեռ հանդիպման հստակ օր չկա, բայց ՔՊ-ում հույս ունեն, որ մինչեւ փետրվարի 11-ը՝ հաջորդ քառօրյայի մեկնարկը, հանդիպումը կկայանա։

Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը թիմին ասելու է այն, ինչ մտածում է այդ գործընթացի մասին: Այն է՝ ԱԺ-ն հավանություն կտա նախագծին, բայց այն կմնա գզրոցներում, որեւէ այլ գործընթաց, շարունակություն տեղի չի ունենա։ Հիմա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է խաբել Արեւմուտքին ու արեւմտամետներին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև