Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Կրեմլը չի մեկնաբանել Սիրիայի նոր իշխանությունների՝ Ասադին արտահանձնելու պահանջի մասին լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանց մեկնաբանության թողել է սիրիական SANA գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ սիրիական իշխանությունները փոխհատուցում են պահանջել Ռուսաստանից՝ վստահությունը վերականգնելու համար, ինչպես նաև աղբյուրների պնդումներն առ այն, որ նոր իշխանությունները պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին:

«Ոչ, ես դա թողնում եմ առանց մեկնաբանությունների»,- ՏԱՍՍ-ի՝ փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ սիրիական Sana գործակալությունը հայտնել էր, որ սիրիական նոր իշխանությունները, ռուսական պատվիրակության այցի ժամանակ, Ռուսաստանից փոխհատուցում են խնդրել «վստահությունը վերականգնելու» համար։ Բանակցությունների ընթացքում սիրիական կողմը հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման ընթացքում, ռուսական կողմը պետք է «հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը և  նրա շահերը»։

Ինչ վերաբերում է Ասադին, ապա նա զինված ընդդիմության զանգվածային գրոհից հետո դեկտեմբերին հրաժարական է տվել և ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ-ում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031