Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Դատելով զարգացումներից՝ իշխանությունը 2025-ը համարում է ոչ թե նախընտրական, այլ՝ քաոսի տարի. Վահե Հովհաննիսյան

Որևէ իշխանություն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման և այլ` բնակչության կյանքն էապես բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդեն ուժի մեջ՝ անթաքույց սպառնալով վատացնել բոլորի կյանքը։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Մի իշխանություն, որի համար ընտրությունը կենաց-մահու շեշտադրմամբ է, ո՞նց կարող է նման բան անել։ Բա նման պայմաններում ո՞նց է գնում ընտրությունների։ Այստեղ լուրջ մտածելու բան կա, որը պետք է հասկանանք։

Սա կարող է նշանակել, որ այս իշխանությունն իր վերարտադրման աղբյուրը տեսնում է ոչ թե հասարակության քվեի մեջ, այլ՝ բոլորովին ուրիշ տեղ։
Դատելով զարգացումներից՝ իշխանությունը 2025-ը համարում է ոչ թե նախընտրական, այլ՝ Քաոսի տարի։ Արհեստածին, իր իսկ կողմից ստեղծվող քաոսի։ Իշխանությունը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քվեի և հանրային աջակցության կփորձի մնալ իշխանության։
Ներքին ռեֆորմների փաթեթները և արտաքին ռիսկերը միասին կարող են քաոսի բերել ցանկացած կայացած պետություն, էլ չասած՝ Հայաստանի վիճակում գտնվող։
Ալիևի սպառնալիքները, Բաքվի դատերը և Նիկոլի թեզերը ահռելի աղբյուր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման և խուճապային, իռացիոնալ տրամադրությունների գեներացման համար։ Այս ամենն ունի ապակայունացման իրապես լուրջ պոտենցիալ, որին դիմակայելու ինստիտուցիոնալ որևէ լրջություն այս պահին մենք չունենք։

Մենք մեզ համարժեք չենք դրսևորում նոր ստեղծվող որևէ իրավիճակի։ Պատճառն այս պահին դաշտում առկա քաղաքական ինստիտուտներն են, որոնց գերակշիռ մեծամասնությունն աղավաղված պատկերացումներ ունի՝ սեփական առաքելության, սեփական կշռի և տիրող իրավիճակի մասին։

Պարադոքսալ վիճակ է, երբ կա մտածող և մտահոգ ընտրազանգված, որն oր-օրի համալրում են ավելի ու ավելի տագնապող մարդիկ, որն այս պահին իր հարթակներից և իր «լիդերներից» ավելի զգոն է ու ավելի պատասխանատու։ Բայց ընտրազանգվածները իրենք իրենցով չեն կարող կազմակերպվել։ Հենց այդ պատճառով, բացի էմոցիոնալ ռեակցիաներից, պարզ ասած՝ խելագարվելուց, մարդիկ բան չեն կարողանում անել։
Սա գաղթի պատրաստվող հասարակության կազմակերպվածություն է։
Նիկոլը ընտրություններով հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Նրա միակ շանսը երկրում քաոտիկ մթնոլորտն է, նախագաղթի տրամադրությունները։

Հենց այս քաոսը թույլ չտալու, պետության քաոտիկ կազմաքանդում թույլ չտալու համար է ծայրահեղորեն անհրաժեշտ՝ քաղաքական-հանրային ինստիտուտները նոր մակարդակի, լրջության և կազմակերպվածության բերելը։ Եվ դա պետք է անել շատ արագ։
Նոր դաշինքների, նոր միավորների ձևավորում՝ անհրաժեշտ գրագիտության պաշարով, սեփական առաքելության գիտակցմամբ, իրավիճակին համարժեք։ Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է։ Իսկ հին ու նոր միավորների դաշինքները, նոր ստեղծված կամ ստեղծվող քաղաքական ու հանրային միավորների արդյունավետ դաշինքները պատասխանատվության և պետական մտածողության դրսևորում են։
Այսօր արդեն գործող կամ ստեղծվելիք խմբերը, շարժումները պիտի կարողանան ստեղծել նաև համագործակցային ցանց՝ տեղեկությունների ու գաղափարների շրջանառության ու սինխրոնացման համար։ Հանդիպել, պայմանավորվել բարձրացվելիք թեմաների մասին, «աշխատանքի բաժանում» անել, գույքագրել ռեսուրսներն ու օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար՝ լրատվական, նյութական, կազմակերպչական ռեսուրսներով։
Զուգահեռ՝ առաջնահերթ ու կրիտիկական գաղափարների բյուրեղացում պիտի գնա, և այստեղ անվտանգության խնդիրներն ու սոցիալականը ոչ միայն չեն խանգարում, այլև լրացնում են միմյանց։ Հայաստանը կանգնած է լրջագույն արհեստածին տնտեսական ցնցումների առաջ, իսկ դա սպառնալիք է մեր ընդհանուր անվտանգությանը։ Այնպես որ սոցիալական հարցերը, հանրային ներքին լարվածության օջախները, արտաքին քաղաքական մարտահրավերները, սահմաններին տեղի ունեցողը. այս ամենը հեշտությամբ կապվում են միմյանց ու դառնում մեծ օրակարգի ակտիվ մաս։

Ինստիտուցիոնալ կազմակերպվածության մակարդակի շեշտակի բարձրացումը կլրջացնի հանրային տրամադրությունները, մարդիկ կտեսնեն իրենց անելիքը՝ սեփական բողոքն արդյունավետ դարձնելու և գործողության վերածելու համար։

Եթե մենք չարագացնենք ներքին կազմակերպման պրոցեսները, ապա հայտնի փոդքաստի նոր թողարկումներից մեկը լինելու է մոտավորապես այսպիսին.
«Ինչու տվեցինք նոր հազարավոր զոհեր և ունեցանք նոր տարածքային կորուստներ»։ Ընդ որում, այս քննարկումն անելու են նույն անհոգ ու հանդարտ մթնոլորտում»,- գրել է Հովհաննիսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031