Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը փրկության թուղթը սպասում է Էրդողանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունները ցեղասպանության, Արարատի եւ մնացածի մասին, սեփական թիմի մեկնաբանությամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ ցանկացած գնով սիրաշահել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի հետ, ըստ որոշ լուրերի, ուղիղ կապի մեջ է, համոզել, որ Էրդողանն Ալիեւին պարտադրի՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին ու ՔՊ-ին օդուջրի պես հարկավոր է` ընտրությունների գնալու եւ վերարտադրվելու համար։

Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել, եւ եթե չստորագրվի խոստացված պայմանագիրը, որով իբր կայուն խաղաղություն է հաստատվելու, իշխանությունը ոչ մի շանս չունի մնալու: Նախորդ ընտրություններին էլ Փաշինյանը հենց խաղաղության լոզունգներով խաբեց ընտրողին ու քվե կորզեց` ընդդիմության դեմ հակաքարոզչություն անելով, թե նրանք պատերազմ են ուզում։ Իհարկե, հարց է, թե ինչպես է որեւէ թուղթ մեզ խաղաղություն բերելու, բայց ՔՊ-ականներն իրենց համոզել են, որ դա իրենց միակ փրկությունն է եւ վերարտադրվելու միակ հույսը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև