Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Համամիտ ենք ԶՊՄԿ աշխատակիցների հետ, աշխատավարձերի բարձրացումն ավելի կտրուկ պետք է լինի, նրանց պահանջը պետք է բերենք օրինական դաշտ. Ճյուղային արհմիության նախագահ

Բանակցություններ են ընթանում, և մենք փորձելու ենք այսօր գործընթացը դնել իրավական հիմքերի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին:

«ժողովրդի, աշխատողների ցասումը դնելու ենք իրավական հիմքերի վրա: Ավելի շուտ փորձելու ենք դնել, որ այդ պահանջն ըստ աշխատանքային օրենսգրքի լինի: Ժամը 17:00-ին դա ներկայացվելու է տնօրինությանը: Եթե մենք եկանք հանգուցալուծման, և դա բավարարի բոլոր աշխատողներին, աշխատանքները սկսելու ենք: Այսօրվա ընթացքում պարզ կլինի ամեն բան»,- ասաց Փահլևանյանը:

Նա ընդգծեց, որ Արհմիությունը հիմա ձեռնարկել է քյալեր, որ ամեն բան արվի իրավական հիքմերի շրջանակներում, որ կարողանան աշխատողների շահերն առաջ մղել և պաշտպանել:

Հարցին՝ ըստ նրա՝ խախտվա՞ծ են աշխատողների իրավունքները, քանի որ Կոմբինատը հակառակն է պնդում, նա արձագանքեց. «Դեռ հունվարի 31-ին աշխատողների այս բողոքը սկսելուց առաջ արհմիությունները բանակցում էին, որ աշխատավարձերի բարձրացում լինի, բայց ոչ բավարար էր, մեծամասնությունը իրազեկված չէր այդ բանակցությունների մասին, ուստի այս պարագայում մենք համամիտ ենք աշխատողների հետ, որ դա լինի ավելի կտրուկ, բայց օրենքի սահմաններում: Մենք հիմա ամեն ինչ ձեռնարկում ենք, որ դա օրենքի սահամնենրում, ըստ աշխատանքային օրենսգքրի տեղի ունենա»:

Հարցին էլ՝ կոմպրոմիսների կգնա՞ ԶՊՄԿ-ն, քանի որ նրանց հայտարարությունները մեկը մյուսից կտրուկ էին, Փահլևանյանը նշեց, որ իրենք արդեն առաջարկն արել են:

«Հիմա, ըստ օրենսգրքի, բոլոր աշխատողների 1/3-ը պետք է փակ քվեարկությամբ համաձայնություն տա, որ մենք հնարավորություն ունենանք համաձայանագիր կնքենք այսօրվա ընթացքում, որ օրենքով սահմանված կարգով 14 օր ժամանակ տանք, որի ընթացքում պետք է հանձնաժողով ստեղծենք և լուծենք մեր աշխատողների պահանջները, եթե դրանք բավարարվեն, աշխատողները դուրս կգան աշխատանքի»,- պարզաբանեց նա:

Փահլևանյանի խոսքով՝ հունվարի 31-ին 200-250 հոգի էին բողոքի ակցիա անում: «Հիմա Կոմբինատի աշխատանքները դադարեցված են, ոչ օրինական ձևաչափով աշխատողները կանգնեցրել են, ես սա մեղադրանքի համար չեմ ասում, զուտ ասում եմ օրենքի տառով, ուստի մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ դա օրինականցնենք, ամբողջ բողոքը լինի ըստ աշխատանքային օրենսգրքի: Ժամը 5-ին գրավոր տեսքով ներկայացվելու է և բոլոր ստորագրություններով, որ կամ մենք համաձայնության ենք գալիս ու համաձայնագիր ենք կնքում, կամ էլ մենք չենք դադարեցնում աշխատողների բողոքի ձայնը, ցասումը: Մենք ձգտում ենք տանել օրենքի դաշտ, որ գործատուն հնարավորություն չունենա օրենքով սահմանված կարգով սանկցիաներ ու պատժամիջոցներ կիրառի աշխատակիցների հանդեպ ու նաև պարապուրդի ուղարկի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, նրանք նույնիսկ դրսում են գիշերել:

ԶՊՄԿ-ն հաղորդագրություն էր տարածել` տեղի ունեցողը որակելով անօրինական և նշել, որ եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:

Նշենք, նաև, որ ԶՊՄԿ-ն ՀՀ թիվ մեկ հարկատու ընկերությունն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրերս հրավիրած ասուլիսին՝ անդրադառնալով ԶՄՊԿ-ի գործունեությանը, նշեց, որ առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել։

«Մենք 2021 թվականին և այս պահի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասը արժե մի քանի տասնյակ միլիարդ դրամ, սա փաստ է: Այս տարի ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է՝ 94 մլրդ հարկի ձևով, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն շահաբաժին է ստացել որպես սեփականատեր 33 մլրդ դրամի»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031