Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Ավետիսյան դպրոցը՝ Փայլանի կողմից դպրոցում թուրքական քարոզչություն անելու մասին

Ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի «Թուրքական քարոզչություն Երեւանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ» վերնագրով ս.թ. փետրվարի 2-ի հրապարակմանը, որն իր հերթին արտատպվել է նաեւ այլ լրատվամիջոցների կողմից, հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, ինչպես նաեւ վերնագիրը պարունակում են ակնհայտ զրպարտություն եւ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ավետիսյան դպրոցը:

«Հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները կապ են հաստատել նյութի հեղինակի հետ եւ մանրամասնորեն ներկայացրել միջոցառման նպատակն ու բովանդակությունը՝ պատասխանելով նրա բոլոր հարցերին, սակայն վերոնշյալ պարզաբանումները հեղինակի կողմից որեւէ կերպ չեն ներկայացվել հանրությանը՝ հերքելու նախորդ նյութում տեղ գտած ապատեղեկատվությունը։

Իրականում, 2025 թ. հունվարի 31-ին Ավետիսյան դպրոցում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, պոլսահայ գործիչ Գարո Փայլանի հետ, ով ութ տարի թուրքական խորհրդարանում, այնուհետեւ՝ միջազգային հարթակներում, պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հրանտ Դինքի սպանության հանգամանքները պարզելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ հայության մի շարք օրակարգային հարցերի հասցեագրման համար:

Քանի որ Ավետիսյան դպրոցում գործում է Հրանտ Դինքի անվան լսարանը, որը բացվել է 2017 թ. հունիսի 23-ին՝ Ռաքել Դինքի ձեռամբ, սույն այցելությունը նպատակաուղղված է եղել՝ հարգանքի տուրք մատուցելու Հրանտ Դինքին, ինչպես նաեւ դպրոցի հետ բաժնեկցելու մեծ հայրենասերի եւ իր համախոհ ընկերոջ մասին ունեցած հիշողությունները։

Փայլանի այցի մասին նախապես տեղեկացվել է թե՛ ուսուցչական, եւ թե՛ ավագ դասարանների աշակերտական կազմին, ովքեր պատրաստակամորեն մասնակցել են հանդիպմանը։

Բոլոր ներկաները խոսնակին ազատ հարցեր ուղղելու եւ նրա հետ բանավիճելու հնարավորություն են ունեցել: Հարցերի գերակշիռ մասը, ինչպես նշվեց, առնչվել է Հրանտ Դինքի հետ Փայլանի անցած ուղուն, Թուրքիայում ապրող հայերի կարգավիճակին, որպես պոլսահայ պատգամավոր՝ Փայլանի դիմագրաված ճնշումներին եւ ունեցած հաջողություններին:

Այսպիսով, ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի թյուր պնդումներին, վերահաստատում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031