Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան

Այսօր ցինիզմի և անբարոյականության բացահայտ դրսևորման ականատեսը եղանք։ Խորհրդարանի պատերից ներս, որը վաղուց արդեն իր նպատակներով և դերակատարությամբ չի հանդիսանում քաղաքական երկխոսության արվեստի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վայր, հայտնի տխրահռչակ պաշտոնյան իրեն թույլ տվեց թունավոր սարկազմի նոտաներով կշտամբել արցախցի լրագրողին՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ, մասնավորապես՝ «առանց կռվի» հայրենի հողը թողնել-հեռանալու մեջ։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Նման մեղադրանքներ անող սուբյեկտը չի էլ գիտակցում իր և իր քաղաքական թիմի մեղքի ողջ խորությունը։ Արդյո՞ք այս քաղաքական ուժը չհանձնեց Արցախը, արդարանալով պարապ դեմագոգիայով։ Մի՞թե այս նույն մարդիկ չէին, որ իրենց կարճատես ու դավաճանական արտաքին քաղաքականությամբ թույլ տվեցին Արցախի շրջափակումը՝ հասցնելով բնակչությանը հումանիտար աղետի, որի մասշտաբները ժամանակակից աշխարհը դեռ ամբողջությամբ չի ըմբռնել։ Եվ վերջապես, սրանք չէի՞ն, ովքեր հրաժարվեցին ակտիվ դիմադրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։

Ինչպես կարելի է իրեն թույլ տալ կշտամբել այն մարդկանց, ովքեր գրեթե մեկ տարի լինելով հումանիտար աղետի կրողները, ցեղասպանությունից մազապուրծ են եղել՝ մի կերպ փրկելով իրենց և իրենց ընտանիքների կյանքը: Սույն սուբյեկտը չի էլ գիտակցում, որ «կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված։

Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով, և նրանց ողորմելի փորձերը՝ սլաքները տեղափոխել ուրիշների վրա, ոչ այլ ինչ են, քան բարոյական ձախողման վերջին ակտի դրսևորում։

Քաղաքագիտության պրիզմայով նման միջադեպերը վկայում են քաղաքական մշակույթի դեգրադացիայի մասին, որում պատասխանատվությունը միտումնավոր փոխարինվում է ագրեսիվ պոպուլիզմով։ Իշխանությունները, ճգնաժամային իրավիճակները որպես դրանց հաղթահարման և ապագա կանխարգելման դասեր օգտագործելու փոխարեն, զբաղված են ներսում թշնամու որոնմամբ՝ օգտագործելով տառապանքը որպես գործիք՝ վարկաբեկելու նրանց, ովքեր ավելի բարոյական իրավունք ունեն դրա մասին խոսելու։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա քաղաքական սնանկության տեսարան է։

Ամփոփելու համար հարկ է նշել, որ յուրաքանչյուր ցինիկ հարձակում մի յուրովի բացահայտում է։ Նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս նման կեղտոտ ու ցինիկ խոսքեր, արտահայտում են իրենց քաղաքական անզորության և ամուլության խոստովանությունը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031