Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան

Լրահոս

Արցախի ընկնելուց հետո ՔՊ-ականները կայենական հպարտությամբ հայտարարեցին, թե «ՀՀ-ն վերականգնեց իր սուվերենիտետը»

24NEWS-ի խմբագիր Նարեկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը երբ կարող է վերադառնալ Արցախ, ցինիկաբար պատասխանում է, թե «պետք էր կռվել»։
Եկեք միասին հիշենք, թե ինչպես տեղի ունեցավ Հայոց պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը, որի կազմակերպիչներից է նաև նույն Ալեն Սիմոնյանը։

1. Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2019 թ-ին մերժեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկը, շիլաշփոթ առաջացրին բանակցային գործընթացում ու «ազատեցին միջնորդների ձեռքերը», որից հետո Ադրբեջանը ստացավ հարձակման կանաչ լույս։

2. Բուն պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները ռազմաճակատը վերածեցին «բարդակի»՝ չկարողանալով կամ չուզելով կազմակերպել պետության՝ ռազմական ռելսերին անցում կատարելու իրենց պարտականությունը։

3. Բազմաթիվ վկայությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը չուզեց կանգնեցնել պատերազմն այն ժամանակ, երբ դեռ ընկած չէին Հադրութն ու Շուշին՝ այս կերպ թույլ տալով ադրբեջանցիներին զարգացնել իրենց հաջողությունները Արցախի ներսում։

4. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանն ու յուր թիմակիցները հրաժարվեցին թողնել ԼՂ հիմնախնդիրը սերունդներին, ինչպես դրա մասին առաջարկվում էր ռուսական կողմից, վազեցին Պրահա ու ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն ուկրաինական ճակատում խրված ՌԴ-ին լեգիտիմ հնարավորություն տվեց մեր հաշվին իրականացնել զիջումներ Ադրբեջանին ու Թուրքիային։

5. Գորիս-Կապան մայրուղին ու բազմաթիվ այլ տարածքներ առանց մեկ կրակոցի ադրբեջանցիներին տված իշխանությունը հրաժարվեց կատարել իր իսկ ստորագրած հայտարարության 9-րդ կետը՝ տրամադրել ճանապարհ ռուսական զորքերով, ինչը հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքն ու շուրջ մեկ տարի սովի մատնել արցախցիներին։

6. Արցախում իր պրոտեժե Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո երկրում ստեղծվեց փակուղային իրավիճակ, փաստի առջև կանգնած արցախցիներն ընտրեցին Շահրամանյանին իբրև նախագահ այն պարագայում, երբ «բանը բանից» արդեն անցել էր։

7. Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ ԶՈՒ-ն լուռ հետևում էր, թե ինչպես են կոտորվում արցախցիները, որոնք մեկ տարի սովի էին մատնված, չունեին դիմադրելու հնարավորություն։

8. Արցախի ընկնելուց հետո ՔՊ-ականները կայենական հպարտությամբ հայտարարեցին, թե «ՀՀ-ն վերականգնեց իր սուվերենիտետը»։

Սա է դեպքերի հիմնական ընթացքը՝ փաստագրված, վկայություններով, ոչ վաղ անցյալի պատմություն, որի ապացույցները հազարներով են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930