Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․

«Ավելին, քան իշխանափոխությունը․

Իմ կանխատեսմամբ՝ Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը։ Դա կարող է լինել ավելին, քան նույնիսկ հեղափոխությունը։ Հանրային կյանքի տարբեր ոլորտների տարբեր դրսևորումները և այլ ցուցիչներ վկայում են, որ տեղի է ունենում ուշացող անխուսափելին. հասարակությունը սկսում է վիրավորվել։

Սա իսկապես մի կողմից ուշացած է, և պետք է լիներ շատ ավելի վաղ, մյուս կողմից՝ անխուսափելի է. այն, միևնույն է, մի օր պետք է լինի։

Պետություններում անկասելի փոփոխություններ, փողոցներով, հրապարակներով, ընտրատեղամասերով տեղի են ունենում այն ժամանակ, երբ հասարակությունները վիրավորվում են։

Մեզ մոտ սկսվել է այդ պրոցեսը։ Այն, ինչ տեսավ այս ժողովուրդը, չի կարող չբերել վիրավորվածության։Հակառակ դեպքում՝ ուրեմն չկա ժողովուրդ։ Պատերազմ, պարտություն, անվերջ մահեր, անվերջ սուտ, անվերջ թշնամանք, անվերջ ցինիզմ։ Ու հիմա սրան գումարվել է թավշե պաշտոնյաների բուռն հարստացումը (որն այլևս չի թաքցվում) և լայն զանգվածների սոցիալական վիճակի վատացումը։ Մարդկանց կյանքի վատացման նորամուծությունների այն փաթեթը, որ 2025 թվականի համար այս կառավարությունը հրամցրեց ժողովրդին, ուղղակի սոցիալական պատերազմի հայտարարում էր սեփական ժողովրդին։

Խորքային վերլուծությունը ցույց է տալիս երկու պրոցես.

1. Հայ ժողովուրդն իր իշխանությունից սկսում է իրեն վիրավորված զգալ

2. Հայ հասարակությունը, տալով ցածր վարկանիշ բոլոր քաղաքական միավորներին և «լիդերներին», միևնույն ժամանակ տալիս է փոփոխություների մեծ, չափազանց մեծ հայց։

Սրանք են խորքային հասարակական պրոցեսները, մնացածը մենեջմենթի խնդիր է։

Եթե Ալենի երեկվա բառերից հետո այսօր ԱԺ-ի դիմաց հազարավոր մարդիկ չեն հավաքվել, սիրելիներս, դա ոչ թե հասարակությունն է վատը, այլ՝ մենեջմենթը.  քաղաքական հանրային պրոցեսների մենեջմենթը, իբր կուսակցությունների, իբր «լիդերների» գործ անելու ունակությունը։ Բա ու՞ր են ահասարսուռ անուններով կուսակցությունները, մի քանի տասնյակ լիդերները, հարյուր հազարավոր ձայներ ստացած ուժերը։ Հասարակությունը փոփոխությունների իր հայտը ներկայացնում է, մնում է լինեն համարժեք նոր միավորներ, նոր ձևաչափեր, որոնք կսպասարկեն այն հայտը։

Ես իմ առաջ խնդիր եմ դրել՝ հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին։ Ու դա առաջիկայում անելու եմ՝ ոչ թե փնովելու կամ անկումային եզրահանգման համար, այլ լրիվ հակառակը՝ ելքեր ու լուծումներ գտնելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031