Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Խաբում եք ժողովրդին, սա ոչ թե ընտրություն է ԵՄ-ի ու ՌԴ-ի, այլ՝ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև. Արմեն Ռուստամյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Մենք հիմա սկսում ենք մի գործընթաց, որը տեսանելի ապագայում հեռանկար չունի: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Մենք փորձում ենք մտովի գնալ  այն ժամանակներ, երբ արդեն ԵՄ-ի մեջ ենք ու դրանով ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու մեզ համար»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, առաջարկվող գործընթացը չի համապաասխանում ԵՄ անդամակցության առկա գործընթացին:

««Եվ, և»-ի մեր քաղաքականությունը փոխարինում ենք «կամ, կամ»-ի քաղաքականությամբ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու: CEPA-ն, որը երևի լավագույն ձևաչափն է Հայաստանի համար ու ապահովում է համապարփակ ու ընդլայնված գործընկերություն, փոխարինում ենք ԵՄ անդամակցության նոր գործընթացով: Հայաստանը «կամ, կամ»-ի քաղաքականություն վարելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ, մանավանդ այն պարագայում, երբ «կամ, կամ»-ի կողմերը կոնֆլիկտի մեջ են: ՀՀ-ն շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ լիիրավ անդամ, ակնհայտ է, որև Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել իրար հետ անհամատեղելի կառույցների: Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ անդամակցությանը այնքանով, որքանով դա չի սպասռնում իր անվտանգությանը, «կամ, կամ»-ի գործընթացով կարող է ստեղծվել մի վիճակ, որ անդամակցելով ԵՄ-ին՝ անվտանգային լրջագույն խնդիրներ կարող  է ունենանք: Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե ՌԴ, դրանով խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխիքը դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք ընտրություն եք կատարում ՌԴ-ի ու Թուրքիայի միջև»,- ասաց Ռուստամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև