Skip to main content

ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ | Կոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnր | Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Լրահոս

Չեմ կարծում` միավորումների համար ՌԴ-ն կտրուկ հայտարարություններ անի, ՌԴ-ի մի մասն էլ է Եվրոպա, չգիտենք՝ հետագայում ինչ հարթակ կստեղծվի. Սուքիասյան

Սրան պետք է նայել գործընթացի տեսանկյունից, սա մի գործընթաց է, որով Հայաստանն  ուզում է մաս կազմել ԵՄ-ին. այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ի կողմից 65 կողմ ձայնով ընդունված ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին:

«Չնայած այսօրվա իրավիճակին, որը կա արտաքին աշխարհում, իհարկե, որոշակի դժվարություններ է ստեղծվում, բայց ես կարծում եմ, որ ապագայում այդ միավորումները ,որ գոյություն ունեն՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ ԵԱՏՄ-ն, ևս ունենալու են կոոպերացիաներ, փոխհարաբերություններ, տնտեսական հարթակներ ինչ-որ մի աստիճանի»,- ասաց նա:

Սուքիասյանը նշեց, որ ինքը հասկանում է ռուս գործընկերների արտահայտությունների քաղաքական ենթատեքստերը, նրանց հայտարարությունները՝ թեկուզ դիվանագիտական մասով, բայց կարծում է՝ եթե հանկարծ աշխարհում այս լարվածությունը թուլանա, նրանք հեշտությամբ են նայելու կամ այդ կարգի դժվարությամբ չեն մոտենալու այդ հարցին:

«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, որոշումներ է կայացնում ՀՀ շահերից բխող, սա լավագույն  տարբերակներից մեկն է»,- ասաց նա:

Հարցին՝ դա մեզ ի՞նչ կտա, նա ասաց. «Պետք չէ այս ամեն ինչին սուր ու կտրուկ նայել: Մենք ուզում ենք ՀՀ-ն լինի ինքնիշխան ու բոլոր հնարավոր զարգացող հարթակներից օգտվի: Իհարկե, ԵՄ-ն այլ հարթակ է, այլ շուկա է, իհարկե, պետք է որոշակի արդիականացնես ու որակը բարձացնես արտադրանքի, պետք է գնաս այդ մշակույթի ու ստանադարտների հետ շփվես, այդ շուկաների հետ գործ ունենաս»:

Ըստ Սուքիասյանի՝ մենք կարող ենք շատ-շատ ապրանքներով ներկայանալի ու մրցունակ լինել Եվրոպայում, մինչև անգամ ադամանդագործություն, ոսկերչություն, շատ այլ ապրանքներ կան. գինին, ալկոհոլային խմիչքները:

Նա շեշտեց, որ ուղղակի ամեն ինչ պետք է բերվի ստանդարտների, ժամանակակից հաստոցներ ձեռք բերվի, պետությունն էլ պետք է աջակցի:

Հարցին էլ՝ ՌԴ-ն հնարավո՞ր է մեր առաջ պայման դնի և ասի՝ ընտրություն կատարեք, նա ասաց. «Ես չեմ կարծում, երբ խոսքը  շուկաների և միավորումների մասին է, նման կտրուկ հայտարարություններ անեն: Ապագայում ես չգիտեմ՝ օրինակ՝ ՌԴ-ի մեծ մասն էլ է Եվրոպայի մաս կազմում, թե ինչ կարգի փոխհարաբերություն կունենան, ինչ կարգի հարթակ կստեղծվի, չեմ կարող ասել, բայց այսօր ՀՀ-ն պետք է գնա զարգացման ուղղությամբ, իսկ զարգացումն այն է, որ այդ զարգացած շուկաները կան այնտեղ, Հայաստանը եթե մաս կազմի, պետք է ուրախ լինենք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև