Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Զելենսկին չի բացառել ՌԴ-ի հետ տարածքների փոխանակումը. Կրեմլն արձագանքել է

Ուկրաինան կարող է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում, եթե գործը հասնի պատերազմը դադարեցնելու բանակցություններին. այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական The Guardian հրատարակությանը տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ ինքը նախատեսում է Մոսկվային ուղիղ փոխանակում առաջարկել՝ ՌԴ Կուրսկի մարզի տարածքների մի մասը՝ ուկրաինական տարածքների փոխարեն։

«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ չհստակեցնելով, թե դրա փոխարեն ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքների որ մասն է պահանջելու Ուկրաինան։

«Չգիտեմ, կտեսնենք, բայց մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Կրեմլը, արձագանքելով Զելենսկու ասածին, հայտարարել է, որ Ռուսաստանը տարածքներ չի փոխանակի Ուկրաինայի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դա անհնար է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքի փոխանակման թեման, իհարկե, ուկրաինական ստորաբաժանումները կվտարվեն այս տարածքից (Կուրսից-Խմբ.)», — ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը 2024 թվականի օգոստոսի 6-ին ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ՝ գրավելով մինչև 1300 քկմ տարածք: Ռուսաստանը զգալի ուժեր է կենտրոնացրել այս մարզում և հետ գրավել տարածքի մի մասը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031