Skip to main content

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Լրահոս

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կրթական հաստատություններ միավորել

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանը եւ Երեւանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանը վերակազմակերպել՝ ստեղծելով «Երեւանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

Ըստ նախարարության՝ երկու ուսումնական հաստատությունում առկա է 5 մասնագիտության իրականացման համընկնում, եւ ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում, եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում՝ պահպանման նպատակով: «Երեւանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թվականին:

Ակնկալվում է, որ հանրության բարձրորակ կրթության ապահովման համար կստեղծվեն պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն մանկավարժական ներուժով, եւ արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը եւ Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև