Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան

Աշխատանքային պայմանագրով ասվում է, որ վարորդն իրավունք ունի ուղևորին միայն ասելու՝ մի՛ վճարիր կանխիկ, ուղևորին այլ բան հարկադրել՝ կլինի վճարելը, ավտոբուսից իջնելը կամ սպառնալը՝ վճարի, թե չէ չեմ վարի, վարորդն իրավունք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անձամբ հայտարարեց, որ անցնելու է կոշտ մեթոդների, հիմա «Երևանի ավոտբուս» ՓԲԸ-ի տնօրինությունն ի՞նչ պատասխան տա, իրենք ոնց կարող են պատասխանել, թե Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման վարչության աշխատողն ավտոբուսի մեջ ի՞նչ գործ ունի»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ այդ աշխատակիցները կարող են ստուգայցեր կատարել, Սուքիասյանն ասաց. «Անգամ եթե շրջայց են իրականացնում, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց տարբեր չինովնիկներ հարկադրեն՝ չէ, վճարի, կամ՝ իջի»:

Նրա խոսքով՝ եթե «Երևանի ավտոբուս»-ի տնօրինությունը չխուսափեր հանդիպել, իրենք կասեին՝ Կենտրոն թաղապետարևանի առևտրի բաժնի աշխատողն ի՞նչ գործ ունի քո ավտոբուսի մեջ:

«Այդ աշխատողն իր կամքով չի եկել, հաստատ ինստրուկտաժի արդյունքներով է եկել ու այդ ինստրուկտաժը պետք է հասկանանք՝ ումից է եկել, հետևաբար թելերը տանելու է քաղաքային ադմինիստրացիա»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև