Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան

«Փաստինֆո»-ն զրուցել է Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հետ։

— Պարոն Մխիթարյան, Ձեր նկատմամբ ակնհայտ արշավ է իրականացվում․ ե՞րբ են սկսվել այդ արշավներն ու հետապնդումները՝ Ձեր առաջադրումից հետո՞, թե՞ Սարիկ Մինասյանի  ստի բացահայտումից հետո, որ եթե քաղաքում հաղթի ընդդիմադիր թեկնածուն՝ Փաշինյանը համայնքին փող չի տա։ Ինչո՞վ եք պայմանավորում հատկապես Ձեր նկատմամբ հետապնդումները։

— Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի փաստում է իշխող ուժի վախը Գյումրիի ընտրություններում իրենց շանսերի վերաբերյալ։ Ինչպես և նախորդ յոթ տարիների իմ քննադատական փաստագրական ֆիլմերի դեպքում, նրանց կողմից ոչ մի բովանդակային հերքում իմ հիմնավորումներին չի հնչել, այլ ուղղակի լսվել է անասնական ոռնոց և ֆեյքային գրոհ, ինչին վաղուց արդեն սովոր եմ թե՛ ես, թե՛ հայ ժողովուդը: ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են: Հատիկ առ հատիկ, ինչպես սիրում է ասել իրենց «շուշաթրաշ հոգևոր հովիվը», ես բացահայտելու եմ ամբողջ սուտը ու կեղծիքը, որի շուրջ կառուցում է իր ուղին ՔՊ-ի ԺՊ-ն:

— Դուք հայտարարել էիք, որ Գյումրու քաղաքապետարանում քրեական ենթամշակույթի տարրեր են ի հայտ գալիս ու հենց իշխանական թեկնածուի թիմում․ ահաբեկումներն ինչո՞վ են դրսևորվել։

— Իմ կարճ քննադատական ֆիլմ-բացահայտումից հետո Գյումրիի քաղաքապետարանի որոշ նորահայտ աշխատակիցներ, որոնք իդենտիֆիկացված ՔՊ-ի ԺՊ-ի մերձավոր շրջապատից են, նույնաբովանդակ հայհոյախառն հրապարակումներով հանդես եկան ֆեյսբուքյան իրենց էջերում, որտեղ գուժում էին, թե իմ վերջը լավ չի լինելու: Այսինքն, Գյումրիում՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքում, Նիկոլը հենց հիմա քաղաքապետարան է մուտքագրել բաց հարթակում ընդդիմախոսներին հայհոյող անգրագետ և քաղաքականապես տգետ մի զանգվածի, որը հանդիսանում է Սարիկի հենարանը այս ընտրություններում:

— Ձեր գրառման մեջ նշել էիք, որ պատրաստ եք հանդիպման Ձեզ ահաբեկողների հետ։ Հանդիպում կայացե՞լ է։

— Ես իմ հարազատ քաղաքում ոչ մեկի հետ հանդիպումներից չեմ խուսափում և գրառումս, իհարկե, գետնի վրա մնաց անպատասխան: Գյումրու քաղաքապետարանում «լռվցրած» ՔՊ-ի ԺՊ-ի խրոխտ տղերքը իրենց շուշաթրաշ հոգևոր հովվին բնորոշ քաղաքական և քաղաքային «բեզատչոտնիկություն» դրսևորեցին և մի քանի ժամ անց սինխրոն ջնջեցին իրենց գրառումները:

Բոլորը, սակայն, պահպանված են ինձ մոտ և վստահաբար՝ դրա պատասխանը տալու է անձամբ Նիկոլը, այլ ոչ թե իր փնթիների հենարանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031