Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:

Մեր տեղեկություններով, այս տարի Արցախի քաղաքական էլիտան էլ է այդ օրը միջոցառումներ ծրագրել։  Առավոտյան պատգամավորները կայցելեն  Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին: Քննարկում են՝ որպեսզի օրն ավելի նշանակալից դառնա, ոչ թե Արցախի ներկայացուցչությունում միջոցառում անցկացնել, այլ ավելի հանդիսավոր պայմաններում։ Թե որտեղ, երեկ վստահեցրին, որ դեռ վերջնական ընտրություն չեն կատարել։

Նույն օրը նաեւ հանրահավաք է կազմակերպել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս ղեկավարներ Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, որոնք նաեւ արցախցիներին են հրավիրել հանրահավաքին եւ առաջարկել են հարթակից ելույթներ ունենալ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև