Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Լրահոս

Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան

Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Արցախյան նոր օրակարգ․

Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։

Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։

Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որևէ փուլում հնարավոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամենը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանության (և/կամ սեփական անձի անվտանգության) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախյան նախորդ բանակցային օրակարգերի այս ցավոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Արցախի գերեզմանափորն է։

Պետական մտածողությունն այն է, որ պետք է վեր կանգնել «իմ նախագահի օրոք ավելի լավ վիճակ էր, քան՝ մյուսի» թիմային մրցակցությունից։ Չի կարելի շարժվել ապագա պատմության դասագրքերում գրվելիքի մոտիվացիայով։

Եվ այս իմպերատիվ լրջությունը պետք է գա նախկին նախագահներից, և թիմերը դա պետք է ընկալեն որպես առաջ շարժվելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրոք եղել է ավելի լավ վիճակ, քան հիմա է։

Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պետք է միավորվեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կկարողանան պոկվել անձնական ամբիցիաների ու թշնամության թունավոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միավորելու նաև երիտասարդ, որևէ նախկին կամ ներկա իշխանական շրջանակների հետ չկապված, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միավորել արցախյան բզկտված հանրությանը, որի ներսում նույնպես այս իշխանական քարոզչախումբը հաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։

Միևնույն է վերադառնալու ենք․

Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա. Միևնույն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պետք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամյակ։ Ինչքան էլ պահանջվի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պետք է փոխանցվի։ Նաև այս ձևով են շարունակական ազգ լինում։

Սա ոչ թե երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։

Նոր արցախյան օրակարգը պարտավոր է իրատեսորեն գնահատել մեր հնարավոր բոլոր ռեսուրսները, պարտավոր է ընտրել ճիշտ հռետորաբանություն՝ փոփոխվող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախյան օրակարգը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ խորամանկ։ Ամենակարևորը՝ նոր արցախյան օրակարգը պետք է լինի խաղաղության օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հավասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկվատ կառավարման, հանրության հետ մշտական երկխոսության ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի և չշահարկի հանրության համար նուրբ և ցավոտ կետերը։

Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը։

Իսկ որպես սկիզբ՝ փակել է պետք նախորդ բանակցությունների քննարկումը և դա թողնել շատ ավելի հետո՝ որպես Անկախ Հայաստանի պատմության քննության մաս։ Տեսականորեն ենթադրենք՝ երեք նախագահներից մեկն այս մրցավազքում հաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժվար վիճակում։

Այսօր այս բանավեճը ոչ թե անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930