Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ

Փետրվարի 12-ին, ՀՅԴ Գլենդելի կենտրոնում տեղի է ունեցել ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի Արեւմտյան Ամերիկայի ղեկավարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում արծածվել է Հայաստանի և արցախահայության իրավիճակն ու տագնապները, Արեւմտյան Ամերիկայի հայության և հատկապես ամերիկահայ երիտասարդության՝ ազգային ճակատում դիմագրաված մարտահրավերները, ինչպես նաև տեղական ազգային կյանքին հուզող հարցեր: ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Միհրան Խաչատուրյանը (ատենապետ), Ռուբեն Մուղալյանը և Գրիգոր Մոլոյանը, ՀՅԴ-ից՝ Կարո Մատենլյանը (ատենապետ), Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Արմեն Հովհաննիսյանը, ՌԱԿ-ից՝ Թամար Փոլատյան-Փերոն (ատենապետ), Կարո Քյուփելյանը և Գևորգ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՅԴ  հանրային կապերի գրասենյակից:

Հանդիպմանը շեշտվել է՝

լրացուցիչ թափով,  առանց վարանման կամ ընկրկման, հետապնդել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հատուցուման գործընթացը, արցախահայության՝ իր հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման, Բաքվում գերեվարաված Արցախի ղեկավարության և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը, առավելագույն ուժերի լարումով և նպատակասլաց աշխատանքով անկախ հայրենի պետականությանը նեցուկ կանգնելը։ Ցեղասպան Թուրքիայի և նրա գործընկեր Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությունը մնում է առկայ նաեւ այսօր:

Որոշվել է նախորդ տարիներին հաստատված ավանդույթով ու միացյալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլյան ոգեկոչման միացյալ կառույցին (AGC-UACLA), և բարձր մակարդակով մասնակցել Ապրիլյան ոգեկոչումների միջոցառումներին: Նախատեսվում է նաև այլ բնագավառներում ևս երեք կուսակցությունների համատեղ ու համահունչ ճիգերով առաջ մղել ազգային և գաղութային այլ օրակարգեր։

Ակնհայտ է՝ հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են։ Դարձյալ գտնվում ենք դժվարությունների և աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ: Արդ, մեր կոչն է բոլորին՝ համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, մնալ կարչած ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին, և մեր մասնակցությունը բերել ազգի անվտանգությանը և բարօրրությանը: Ահա, այդ է մեր բյուրավոր ու սրբադադված նահատակների ճիչը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև