Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Լրահոս

Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան

Եթե Հայաստանի համայնքներում մեծամասնությամբ լինեին ընդդիմադիր համայնքապետեր, մենք ներքաղաքական այլ օրակարգ կունենայինք: Այս մասին 24news-ի հետ հարցազրույցում ասաց պրոդյուսեր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

«Իմ վերլուծությունը ցույց է տվել, որ մենք, համապետական ընտրությունների գործիքակազմը օգտագործելով, չենք կենտրոնացել համայնքապետերի ընտրությունների վրա ու չենք կենտրոնացրել ռեսուրսները՝ համայնքային ընտրություններում հաջողություն գրանցելու համար: Եթե համայնքների մեծամասնությունում ունենանք ընդդիմադիր համայնքապետեր, եթե համայնքներում մարդկանց հետ աշխատենք, կկարողանանք տեղ հասցնել բոլոր մեսիջները, այդ թվում՝ ազգին ու պետությանը վերաբերող խնդիրները»,- ասաց նա:

Հարցին՝ ՔՊ-ին հաղթած բոլոր ընդդիմադիր թեկնածուները հետո հայտնվում են քրեական գործերի տակ, ինքը նման մտավախություն չունի՞, Մխիթարյանն ասաց. «Եթե ես մտել եմ այս պայքարի մեջ, պարզ է՝ ես հասկանում եմ՝ ինչ կարող է տեղի ունենալ: Պարզ է, որ դրանից խուսափել չի լինի: Գիտակցում եմ, որ այն երկրում որտեղ այդ գործիքակազմը հրաշալի աշխատում է, երբեք ժողովրդավարության տարբեր բաստիոնների դեսպանների կարծիք չի հնչում. շատ լավ դրա մասին էլ գիտեմ:

Դրա վառ օրինակը Գյումրիի օրինական ընտրված իշխանությունների մեկ գիշերվա հրաժարականն էր ու հեռանալը քաղաքապետարանից: Ոչ մի դեսպանի մոտ հարց չառաջացավ՝ էս ո՞նց եղավ»:

Մխիթարյանը նշեց, որ հատուկ ուզում է շեշտել՝ Գյումրին երբեք ՔՊ-ական համայնքապետ չի ունեցել: Նրա խոսքով՝ վերջին ՏԻՄ ընտրություններում Գյումրիում 109 հազար գրանցված ընտրողներից ՔՊ-ին ձայն է տվել 7,800-ը:

«Ես չեմ համարում իմ քաղաքը նիկոլական քաղաք: Գյումրին մեկ հարց ունի լուծելու միայն՝ մենք մեր վրայից պետք է հանենք այն խարանը, որ ինքը մեր քաղաքից է սկսել քայլել»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930