Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն այդ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների բացակայությունը մտահոգիչ է: Նա նաև քննադատել է եվրոպական երկրներին Կիևին աջակցելու հարցում նրանց ֆինանսական անբավարար մասնակցության համար։ ԱՄՆ ղեկավարն այս մասին ասել է Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսում:

«Նախագահ Զելենսկին անցյալ շաբաթ հայտարարել է, որ չի ստացել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային փոխանցված միջոցների անգամ  կեսը: Մենք Կիևին տրամադրել ենք, կարծես թե, 350 միլիարդ դոլար։ Դե, գուցե մի քիչ պակաս, բայց դա զգալի գումար է։ Բայց որտե՞ղ է այս ամբողջ գումարը: Ո՞ւր է այն գնում։ Ես երբեք չեմ տեսել որևէ հաշվետվություն այս մասին»,- բողոքել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Եվրոպան զգալիորեն ավելի քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու վրա, թեև աշխարհագրորեն ավելի մոտ է։

«Եվրոպան շատ ավելի փոքր տոկոս է ներդրել՝ մոտ 100 միլիարդ դոլար: Թեև նրանց համար այս պատերազմն ավելի մեծ ազդեցություն ունի, քան մեզ համար. մեզ բաժանում է օվկիանոսը, իսկ նրանց՝ ոչ»:

Փետրվարի սկզբին Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ի կողմից հաստատված մոտ 177 միլիարդ դոլարի ռազմական օգնությունից Ուկրաինան ստացել է մոտ 76 միլիարդ դոլար։ Իսկ նոյեմբերին ասել էր, որ Ուկրաինան չի ստացել ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հատկացված զենքի նույնիսկ կեսը, և որ Եվրոպան Կիևին օգնել է ոչ պակաս, քան ԱՄՆ-ն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև