Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Նշված ուսումնական հաստատությունները կմիավորվեն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Երևանի հ. 8 արհեստագործական  պետական ուսումնարանը և Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանը վերակազմա­կեր­պել՝ ստեղծելով «Երևանի արհեստի պետական քոլեջ»  պետական ոչ առևտրա­յին կազմակերպություն:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հիմնավորման մեջ նշված է, որ երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման  աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է  2025 թվականին:

Ասված է նաև, որ օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:

Ակնկալվում է, որ հանրության բարձրորակ կրթության ապահովման համար կստեղծվեն պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն մանկավարժական ներուժով և արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը և  Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլման ձևով վերակազմա­կեր­պել՝ ստեղծելով Հայաս­տա­նի «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրա­յին կազմակերպություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև