Skip to main content

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս

Լրահոս

Արցախից տեղահանված 265 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու հավաստագիր, 12 հավաստագիր իրացվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականի փետրվարի 18-ի դրությամբ տրվել է 652 հավաստագիր. տրամադրված հավաստագրերից արդեն իսկ իրացվել է 12 հավաստագիր:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նշենք, որ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

Tert.am-ը գրավոր հարցմամբ խնդրել էր նախարարությունից տեղեկացնել, թե Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է այս պահի դրությամբ դիմել ծրագրով բնակարան ստանալու համար: Հիմնականում որտե՞ղ են նախընտրում բնակարան կամ տուն ձեռք բերել նրանք:

Եվ այսպես, նախարարությունից տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականի փետրվարի 18-ի դրությամբ տրվել է 652 հավաստագիր. Տրամադրված հավաստագրերից արդեն իսկ իրացվել է 12 հավաստագիր, որոնցից հինգը գույքը ձեռք են բերել Երևանում, երկուսը՝ Կոտայքում (Աբովյան), մեկը՝ Արարտում (Նոր Խարբերդ), երկուսը՝ Սյունիքում (Սիսիան), մեկը՝ Գեղարքունիքում (Գավառ), մեկը՝ Վայոց Ձորում (Ազատեկ):

Աջակցության չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ: Նախատեսված է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրամադրել 5 մլն, 4 մլն, 3 մլն դրամ, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը:

Նախարարությունից Tert.am-ին նաև տեղեկացրել են, որ հավաստագրի տրամադրման պահին քաղաքացին չի նշում, թե որ բնակավայրերով է հետաքրքրված, հետևաբար այդ մասին նախարարությունը տեղեկատվություն ստանում է հավաստագրի իրացումից հետո:

Tert.am-ը խնդրել էր նախարարությունից հայտնել, թե 2 մլն դրամ աջակցությունը, որ դեպքերին է վերաբերվում և քանի՞ ընտանիք է այդ ծրագրով դիմել:

Հարցին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, որ 2 մլն դրամ աջակցությունը վերաբերում է 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին, այս պահին աջակցություն ստացել է 13 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 60 մլն դրամ:

Նշենք, որ բնակարանային ապահովման աջակցության ծրագրի համար կարող են դիմել բռնի տեղահանված այն արցախցիները, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն:

ՆԳՆ-ից Tert.am-ին տեղեկացրեցին, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված 7, 721 անձ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև