Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Գյումրիում ՔՊ-ն հաղթելու որևէ շանս չունի, նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող օգնել. Գյումրիում հնարավոր է Վանաձորի սցենարի կրկնությունը. Սուրեն Սուրենյանց

Գյումրիում ՔՊ-ն հաղթելու որևէ շանս չունի, նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող օգնել. Գյումրիում հնարավոր է Վանաձորի սցենարի կրկնությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը։

«Սպասվում են մրցակցային ընտրություններ, քանի որ քաղաքական գրեթե ողջ ներկապնակը, ուղղակի կամ անուղղակի, մասնակցում է այդ ընտրություններին։ Ենթադրում եմ, որ մասնակիցների թիվը կգերազանցի մեկ տասնյակը։

Այս պահի խճանկարում ՔՊ-ն հաղթելու որևէ շանս չունի, նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող ՔՊ-ին օգնել։ Այստեղ, սակայն, մեկ բայց կա, եթե իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, այսպես ասած՝ նվեր չմատուցեն ՔՊ-ին, այսինքն՝ իշխանության հետ սեպարատ համաձայնությունների չգնան»,-նշեց Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա, երեք առաջարկ են արել, որ այս ընտրություններում ՔՊ-ի հետ որևէ մեկը չհամագործակցի, ընտրությունների ընթացքում միմյանց չհարվածեն, և ավագանիում այն ուժերը, որոնք կհաղթեն՝ կոնսոլիդացվեն կենսունակ ու հաղթող թեկնածուի շուրջ։

«Մինչև այս պահը ես դեռևս չեմ տեսել, որ ընդդիմադիր որևէ ուժ այս ամենը խախտի։ Երբ ասում եմ՝ ՔՊ, պսևդոարևմտամետներին էլ հետը նկատի ունեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյո՞ք Գյումրիում կարող է կրկնվել Վանաձորի սցենարը, երբ ընդդիմադիր թեկնածուն հաղթեց, հետո իշխանությունը նրան ձերբակալեց, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց՝ հնարավոր է։

«Քանի որ մենք ևս այս ընտրություններին մասնակցում ենք, ապա հայտարարում եմ՝ եթե ՔՊ-ն փորձի Գյումրիում իրականացնել Վանաձորի սցենարը, ապա, անկախ մեր հավաքած ձայների տոկոսից, այդ սցենարը չենք հանդուրժի՝ տեղում կցուցադրենք դիմադրություն։ Հասարակության կամարտահայտության խմբագրումն անընդունելի եմ համարում։ Ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ կամայական հարկադրանքի մեխանիզմը ես համարելու եմ մարտահրավեր՝ նաև մեր թիմին ուղղված»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև