Skip to main content

Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն

Լրահոս

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը:

««Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում»։

«Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը». հեղինակ՝ Հենրիկ Մեյնանդեր

Այժմ կարդում եմ այս գիրքը, և վերոնշյալ միտքը ստիպեց երկար խորհել մեր պատմության ընկալման մասին։ Մենք հաճախ հակված ենք անցյալը կա՛մ իդեալականացնելու, կա՛մ քննադատելու՝ առանց այն խորությամբ ուսումնասիրելու, առանց դասեր քաղելու, առանց հասկանալու, թե ինչով է այն կարևոր ներկայի ու ապագայի համար։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, զարգացող հասարակությունները միշտ իրենց պատմությունը վերաիմաստավորում են՝ քննելով սխալներն ու հաջողությունները՝ այդ ընթացքում չմերժելով անցյալի ժառանգությունը։

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, և որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար։

Ուրախ եմ, որ #կրթվելընորաձևէ շարժման հանդիպման մասնակիցների հետ առիթ ենք ունեցել քննարկելու նաև այս թեման: Ճիշտ հարցադրումները, մտքի ազատությունը, իրականությանն ուղիղ նայելու և դրանից ճիշտ հետևություններ անելու կարողությունը կարևոր հմտություններ են՝ անհատի ու հասարակության զարգացման համար, ինչն էլ շարժման նպատակներից մեկն է։

Յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությամբ այս շարժման ձնագնդին արագորեն մեծանում է, և ես հպարտ եմ, որ շարժումը համախմբում է անհատների, ովքեր պատրաստ են քննարկել, կիսվել, սովորել ու կրթվել ոչ թե պարտադրված, այլ՝ սրտանց, գիտակցաբար, ընտրությամբ։

Գրքի նվիրատվության օրը սեփական օրինակով ուզում եմ ընդգծել շատ կարդալու, կրթվելու, գրքերի էջերի մեջ խորասուզվելու, մեր միտքն ու հոգին նորոգելու ընդունակ գաղափարներ բացահայտելու կարեւորությունը»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև