Skip to main content

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան

Լրահոս

Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա

Փետրվարի 18-ին Ջանֆիդա բնակավայրի 55-ամյա բնակիչը ավտոմեքենայի գողության մասին հաղորդում է տվել։ Նրա խոսքով՝ փախցրել են իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան՝ օգտվելով հանգամանքից, որ դռները եղել են բաց ու բանալին՝ փականում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան հայտնաբերվել է Շենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Մեկ այլ դեպքով փետրվարի 18-ին Շենավան բնակավայրի 26-ամյա բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու և բանալին փականում գտնվելու հանգամանքից, փախցրել է իրեն պատկանող, իր տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Արմավիրի համայնքային ոստիկանները, Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզի պարեկների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը Արաքս բնակավայրում հայտնաբերել են նշված ավտոմեքենան և Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդուն, որը գողության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև