Skip to main content

Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան

Լրահոս

«3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով

Կասկած չկա, որ «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) բոլոր մասնակիցների շահերից է բխում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պետդումայում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ի դեպ, այն, անկասկած, նախանձ էր առաջացրել ԱՄՆ  նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում, որը փորձում էր «3+3» ձևաչափի փոխարեն առաջ տանել «3+1» ձևաչափը, այսինքն՝ անդրկովկասյան 3 երկրները և Բայդենի մարդիկ, որոնք փորձելու էին ղեկավարել նրանց», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։ Լավրովը պաշտպանել է պատգամավորների առաջարկը՝ ստեղծել «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ լրացուցիչ համագործակցության մեխանիզմներ կազմակերպելու համար։

Լավրովը նաև ընդգծել է, որ Վրաստանի համար «3+3» հարթակում դռները բաց են։

Հիշեցնենք, որ տարածաշրջանային համագործակցության և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ վեցակողմ ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ 2021-ին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս նախաձեռնությանը, սակայն բանակցությունների իր ձևաչափն է առաջարկում Բաքվին և Երևանին։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև