Skip to main content

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի.

19 փետրվարի, 2025թ.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում  է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որ «դատաքննությունը» լինի օբյեկտիվ,  այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք,  հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

  • Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:
  • Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար  ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:
  • Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ  անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:
  • Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել  կամ հանդիպել ինձ հետ և  հասանելիություն ունենալ գործի նյութերին:
  • Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:
  • Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և հանրության համար փակ: Միջազգային լրագրողների և միջազգային  ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել  Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված  մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության  նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել։

Ռուբեն Վարդանյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև