ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան | Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր | Լույս չի լինելու․ հասցեներ | Առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը. Վահե Հովհաննիսյան | Երևանում «Volkswagen ID4»-ը բшխվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր, այնուհետև հայտնվել կանաչ գոտում | ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» | Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է»․ «Իրավունք» | Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ | Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան

Լրահոս

Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին․ համազգային շարժման տարեդարձի շեմին, նա, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին․ համազգային շարժման տարեդարձի շեմին, նա, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 1990-91թթ-ին՝ 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով:

Նիկոլ Փաշինյանն այդ Իրական Հայաստանի գերեզմանափորն է՝ իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ:

Երբ ԱՄՆ- Ռուսաստան բարձր մակարդակի շփումները լավատեսության որոշակի հիմքեր են ստեղծում, Փաշինյանը դարձյալ արկածախնդիր հաշվարկներ է կառուցում, որոնք հակոտնյա են միջազգային զարգացումների համատեքստին և որևէ աղերս չունեն մեր պետականության և նրա շահերի հետ:

Նրա «գաղափարախոսական ուղերձը» Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների կողմից անտերության մատնված մեկի բացահայտ առաջարկությունն է Թուրքիային ու Ադրբեջանին:

Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին՝ «Իշխանություն՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու դիմաց»:

Համազգային շարժման տարեդարձի շեմին, Փաշինյանն, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը:

Մենք պարտավոր ենք ընդունել այս մարտահրավերը՝ Հայաստանի իշխանությունից հեռացնելով Ալիևի փոխանորդին»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև