Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Առաջնային նպատակ իմ կյանքի համար Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից. Ռուբեն Մխիթարյան

Այնպես չի, որ կյանքիս նպատակը, երազանքը կամ ցանկությունը եղել է կամ գիշերները չեմ քնել այդ մտքով, որ վայ Աստված ջան, մի օր սկսեմ քաղաքականությամբ զբաղվել և դառնալ Գյումրիի քաղաքապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով մտադիր է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու:

Ես թե Գյումրիում, թե Հայաստանում, իմ աթոռը, որտեղ ուզել եմ՝ միշտ դրել ու նստել եմ, որովհետև դա իմ աթոռն է, այդ աթոռն ինձ ոչ մեկ չի տվել: Յոթ տարվա ընթացքում քայլ առ քայլ, փուլ առ փուլ ես գնացել եմ այն ճանապարհով, որը համարել եմ իմ խղճին համապատասխան, իմ մտորումներին, իմ դաստիարակությանը, իմ կրթվածության աստիճանին և իմ բարոյական ցենզին։

2020 թվականի պատերազմից հետո մոտս իրոք ամեն ինչ խառնվել էր ու մտքերը, գաղափարներն ու հոգեվիճակը իմի չէին գալիս ոչ մի կերպ, որովհետև խոցված արժանապատվություն ունեցող տղամարդու համար, կարծում եմ՝ ավելի վատ բան գոյություն չունի։

Վերջին չորս տարիների ընթացքում  շատ երևացող ու վառ, թույլ տվեք ասել, էֆեկտիվ հանրային ընդդիմադիր աշխատանք տանելու հետո, ես վերջնականապես  այդ որոշումը կայացրեցի: Ի դեպ, որոշումը կայացրել եմ վերջին մի 15-20 օրվա ընթացքում: Որդիս բանակից վերադարձավ, կարդացել էր իմ  հարցազրույցը, որտեղ ասել էի, որ չեմ մասնակցելու: Որդուս հետ կարճ զրույց ունեցա, ինձ  համար շատ կարևոր զրույց, ասեց՝ չեմ ուզում, որ քո համար էլ ասեմ, որ մենակ խոսում ես, փորձի, կարող է ստացվում է: Իսկ իմ տղան գիտի, որ ես փորձելու եմ այնքան, մինչև ստացվի: Այդպես էլ որոշումը կայացրել եմ»,- ասաց նա:

Ռուբեն Մխիթարյանը նկատեց, որ ՔՊ-ն փոխել է իր թեկնածուին, հիմա թեկնածուն Սարիկ Մինասյանն է. «Թեկնածուի առումով կա փոփոխություն, գործիքակազմի առումով փորձեցին անել փոփոխություն, բայց չստացվեց: Էլի սկսեցին հին, փորձված մեթոդով ասել՝ նախկինները, թալանչիները, ֆեյքերը, հայհոյանքները, բայց էս մարդիկ չեն հասկանում, որ այդ ամեն ինչին, թե ժողովուրդն է սովոր, թե քաղաքականության մեջ գտնվող մարդիկ: Մի փուլ կա, որ դու դա քո մեջ հաղթահարում ես, դու հասկանում ես, որ այն բոլոր մարդիկ, որոնք քեզ հայհոյում են, վատաբանում են, հորինում են ինչ-որ պատմություններ, կիսաճշմարտությունների շուրջ լեգենդներ են հյուսում, սոցիալական հարթակից դուրս, փողոցում, երբեք քո դիմաց չեն կանգնում ու նույնը չեն ասում։ Հիմա դրանց վրա ժամանակ կորցնելը ես համարում եմ անիմաստ»,ասաց նա:

Հարցին՝ իր թիրախը լինելու է Նիկոլ Փաշինյա՞նը, թե պայքարը լինելու է Սարիկ Մինասյանի եւ մյուս թեկնածուների հետ, Մխիթարյանը պատասխանեց. «Սարիկ Մինասյան գյումրեցի տղամարդու հետ ես ոչ մի տեսակի խնդիր չունեմ, իմ համաքաղաքացին է, ընդհանուր է, բավականին շատ ծանոթներ ունենք։ Սարիկ Մինասյան քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու և ՔՊ-ի ցուցակի առաջին համարի հետ ես, իհարկե, ունեմ խնդիր, որովհետև իր կուսակցության գաղափարական հայրը Նիկոլ Փաշինյանը իմ թե գաղափարային, թե դասակարգային թշնամին է։

Իհարկե, առաջնային նպատակ իմ կյանքի համար Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Բայց ՏԻՄ ընտրությունն ունի իր կանոնները, և ես միանշանակ ունեմ քաղաքի զարգացման վերաբերյալ իմ տեսլականը: Մեր թիմով մենք մշակել ենք այդ տեսլականը և դա ներկայացնելու ենք, և դա ներկայացնելու ընթացքում հարցեր էլ ենք տալու, թե ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Գյումրիում: Եթե ասֆալտ, ապա ասֆալտի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընդհանրապես կապ չունի: 2016 թվականին նախկին իշխանությունների օրոք ՎԶԵԲ-ի վարկ է հաստատվել է թղթաբանությունը տևել է մոտ երկու տարի, տեղի է ունեցել իշխանափոխություն երկրում և Նիկոլ Փաշինյանի օրոք սկսել են այդ գումարները տալ: Նիկոլ Փաշինյանն էլ ասֆալտապատումը սկսել է վերագրել իրեն»:

Դիտարկմանը, որ իշխանությունները նշում են, որ բազմաթիվ մանկապարտեզներ ու դպրոցներ են կառուցում, Մխիթարյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը այդ փողը տնի՞ց է բերում, Աշոտիկի բերնից կտրում Լեռնականում մանկապարտե՞զ է կառուցում: Գոյություն ունի պետական բյուջե, հարկերով այդ բյուջեն կուտակվում է, ոչ միայն հարկերով, նաև իրենց վերցրած աննորմալ վարկերով, որ արտաքին պարտքը հասել է արդեն պարզ չէ՝ որտեղ:

Տեսեք, 2018-ից մինչև 2024 թվականը Գյումրու համայնքապետարանը ամենաշատ սուբվենցիոն ծրագրերն է ապահովել: 2018 թվականից մինչև անցած տարի, երբ որ տեղի ունեցավ քաղաքապետի աթոռազավթում, Գյումրին երբեք ՔՊ-ի քաղաքապետ չի ունեցել»,- հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031