Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները

Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական ժամանակատահված այդ պատասխանատվությունը ստանձնած Րաֆֆի Համբարյանին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Անդրադառնալով իր նոր պատասխանատվությանը՝ Աղջայանը, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը հայ ժողովրդի համար այսքան կարևոր ժամանակահատվածում: Մեր աշխատանքն առավել քան երբևէ կենսական է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արցախահայության իրավունքների, պայքարում ենք Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միշտ եղել է ամերիկահայության ամենաարդյունավետ ձայնը ԱՄՆ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, և ես անհամբեր սպասում եմ աշխատելու մեր տեղական մասնաճյուղերի, համայնքային ակտիվիստների և նվիրված ղեկավար թիմի հետ՝ ընդլայնելու մեր ազդեցությունը և առաջ մղելու մեր ընդհանուր գործը»:

Ողջունելով Աղջայանի կողմից այս պատասխանատվությանբ ստանձնումը՝ Րաֆֆի Համբարյանը նշել է.

«Հայ դատի հանձնախմբի նախագահ ծառայելն իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է եղել։ Մեր աշխատանքը միայն քաղաքականությունը չէ, այն հայ ժողովրդի գոյատևման և արժանապատվության աշխատանք է: Ջորջն իր կյանքով մեկ Հայ դատի պաշտպան է՝ մեր գործին խորը նվիրվածությամբ, և ես գիտեմ, որ նա առաջնորդելու է եռանդուն նպատակասլացությամբ և հաստատակամությամբ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031