Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Փաշինյան և Զելենսկի. երկու ձախողված առաջնորդների պատմությունը. Վարդան Օսկանյան

ԱՄՆ-ի քաղաքականության վերջին փոփոխությունը Ուկրաինայի նկատմամբ, որին գումարվում է Եվրոպայի՝ այդ երկրին ռազմապես և ֆինանսապես աջակցելու խորացող անկարողությունը, լուրջ նախազգուշացում պետք է լինի Հայաստանի համար։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը, թեև տարբեր մակարդակներով և ծավալներով, եղել են Ռուսաստանի թուլացման և զսպման Արևմուտքի ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության գործիքներ։ Սակայն, երբ աշխարհաքաղաքական իրողությունների և արևմտյան առաջնահերթությունների փոփոխությամբ Ուկրաինան այժմ կանգնած է աջակցության սահմանափակման դաժան իրականության առջև, լավ կլիներ՝ Հայաստանը հաշվի առներ այդ սցենարը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ուկրաինայի և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղիները ակնհայտ նմանություններ ունեն։ Երկու դեպքում էլ դիվանագիտական փորձառություն չունեցող առաջնորդները արել են ծայրահեղ սխալ հաշվարկներ, որոնք իրենց ժողովուրդներին տարել են կործանարար պատերազմների՝ հակամարտություններ, որոնցից կարելի էր խուսափել ավելի փորձառու ղեկավարության պայմաններում։

Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Զելենսկու վճռական դիմադրությունը Ռուսաստանի դեմ սկզբնապես արևմտյան ռազմական և ֆինանսական զգալի աջակցություն ապահովեց։ Սակայն պատերազմի երկարաձգմանը զուգահեռ՝ արևմտյան խանդավառությունը նվազեց։ Միացյալ Նահանգներում քաղաքական փոփոխությունը և Եվրոպայում աճող տնտեսական դժվարություններն ու պատերազմից հոգնածությունը հանգեցրել են առաջնահերթությունների վերագնահատման։

Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես սխալ հաշվարկներ արեց։ 2020-ի 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտությունից որոշ ժամանակ անց նա փորձեց հեռանալ Ռուսաստանից և ավելի մերձենալ Արևմուտքին, ինչի հետևանքով Ադրբեջանը ի վերջո ամբողջությամբ գրավեց Արցախը, տարածքային հավելյալ կորուստներ պատճառեց Հայաստանին։

Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել, արևմտյան հավաստիացումները ոչ միշտ են վերածվում շոշափելի ռազմական կամ դիվանագիտական աջակցության։ Չնայած նոր դաշինքներ ձևավորելու Հայաստանի ջանքերին, երկիրը մեծամասամբ մեկուսացված է, իսկ Ադրբեջանը շարունակում է անպատժելի ագրեսիվ քաղաքականությունը։

Դասը պարզ է՝ թեև արևմտյան ներգրավվածությունը կարող է ենթադրել տնտեսական և դիվանագիտական խթաններ, այն հավասարազոր չէ ռազմական միջամտության կամ անվտանգության կայուն երաշխիքների։

Ուկրաինայի դժվարին վիճակը պետք է ահազանգ լինի Հայաստանի համար, որը ռիսկի է գնում՝ ավելի օտարանալով իր անվտանգության ավանդական երաշխավորից՝ առանց ապահովելու այլընտրանքային իմաստալից պաշտպանություն։ Ընկալումը, որ Արևմուտքը անվերջ ֆինանսական աջակցություն է տրամադրելու իր ռազմավարական շահերից բխող հակամարտությունների պարագայում, թերի է։ Ավելին, ինչպես Զելենսկու առաջնորդության երկարաձգումը ավելի խոցելի է դարձրել Ուկրաինան, Հայաստանը նույնի միջով անցել և անցնում է Փաշինյանի ղեկավարության ներքո։

Այս երկու մարդու կառավարումը կործանարար է եղել իրենց երկրների համար, և նրանք այդպես էլ ռազմավարական խոհեմություն չեն ցուցաբերել իրենց երկրները ավերիչ ցնցումներից զերծ պահելու կամ հանելու հարցում։ Ուկրաինայի անխուսափելի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, պահանջում են առաջնորդներ, որոնք չեն ունենա անցյալի սխալ հաշվարկների, կորուստների և նվաստացումների բեռը։ Առանցքային է գործնական դիվանագիտությո՛ւնը և ոչ թե ձախողված քաղաքականության շարունակությունը, որը պայմանավորված է քաղաքական գոյատևմամբ։

Մի քանի օր առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Զելենսկուն՝ իր երկիրը անհարկի վտանգի մեջ գցելու, ժողովրդական աջակցության բացակայության և բռնապետական միտումների համար՝ քննադատություն, որը հավասարապես կիրառելի է Փաշինյանի դեպքում։

Իրոք, Հայաստանի համար տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է նրա ղեկավարման և արտաքին քաղաքականության ռազմավարական վերագնահատում։ Առաջնորդի փոփոխությունը Հայաստանին հնարավորություն կտա կրկին իր ձեռքը վերցնել ազգային շահերին համապատասխան սեփական ապագայի տնօրինումը՝ պատերազմի վախի ու անվերջ զիջումների փոխարեն։

Պատրանքների ժամանակն ավարտվել է։ Հայաստանը պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքականության մեջ դաշինքները հիմնված են ոչ թե բարոյական համապատասխանության, այլ ռազմավարական անհրաժեշտության վրա։ Այդ անհրաժեշտությունը ենթադրում է հրաժարում Փաշինյանի ղեկավարությունից և քաղաքականությունից, քանի դեռ նա ինքն իրեն ու երկիրը էլ ավելի խոցելի վիճակում չի դրել՝ առանց դաշնակիցների, առանց տարբերակների և առանց ապագայի հստակ ուղու»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031