Skip to main content

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

Լրահոս

Եթե Թրամփը Գազայի օրինակով մի օր հայտարարի, որ Կովկասում խաղաղություն ապահովելու համար ինքը 1 մլն հայի արտահերթ Գրին Քարտի տրամադրման հրամանագիր է ստորագրում, ի՞նչ կլինի ՀՀ-ում. Հովհաննիսյան

Եթե Թրամփը Գազայի օրինակով մի օր հայտարարի, որ Կովկասում խաղաղություն ապահովելու համար ինքը 1 մլն հայի արտահերթ Գրին Քարտի տրամադրման հրամանագիր է ստորագրում, ի՞նչ կլինի ՀՀ-ում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է հասարակության սոցիոլոգիական ընթացքը։ Եթե գերիշխի «հայ գնչու» դառնալու տրամադրությունը, ապա մենք առաջիկա տարիներին անշուշտ կդառնանք այդպիսին։ Եթե հաղթի պետություն պահելու հանրային տրամադրությունը, ապա կպահենք։

Բայց դա ինքնահոս պրոցես չէ, և պետք է ազդել ճիշտ տրամադրությունների ձևավորման վրա, որպեսզի հետո «չզարմանանք» հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքից: Բոլորը խոսում են ժողովրդի անունից, բացառությամբ ժողովրդի։

Վերջը պետք է հասկանալ՝ ի՞նչ է ուզում այս ժողովուրդը, և ի՞նչ են առաջարկում ժողովրդին առաջնորդելու հայտ ներկայացրածները։

Մենք  այս հարցերի պատասխաններն առանց վախենալու պետք է սկսենք փնտրել. ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչպե՞ս է Նիկոլն այսքանից հետո մնացել իշխանության, ո՞ւր ենք գնում:

Խնդիր, որ լուծել ենք

Ընդամենը մի քանի տարի առաջ մենք ունեինք պարզ խնդիր՝ ՀՀ բնակչության մեջ մեծացնել մտածող  մարդկանց թիվը։ Այն, ինչ կատարվեց հայ հասարակության հետ, ազգային խելագարություն էր, բանական մարդուն ոչ բնորոշ։ Հավատալ բոլոր ստերին, պատվերով թշնամանալ իրար հետ, ատել սեփական հայրենիքի մի մասը, ատել սեփական հաղթանակը, ուրանալ սեփական անցյալը, կորցնել ինքնուրույն մտածելու տարրական կարողությունը։ Շատ ազգեր են այդպիսի փուլերի միջով անցել, բայց միայն սեփական ժամանակավոր փլուզումն ընդունելով է հնարավոր վերագտնել մարդկային դեմքը և գնալ քաղաքակիրթ վերականգնման պատմական ճանապարհով։ Տարբեր անհատների, խմբերի համառ ջանքերի շնորհիվ, նաև, ցավոք, մեծ կորուստների «շնորհիվ», այսօր հասարակությունը շատ ավելի հակված է վերլուծության ու առողջ քննադատության, քան մի քանի տարի առաջ:

Խնդիր, որ չենք լուծել

Պատկերացրեք մի աբսուրդ վիճակ, եթե Թրամփը Գազայի օրինակով մի օր հայտարարի, թե՝ հայերը լավ մարդիկ են, աշխատասեր, ու Կովկասում խաղաղություն ապահովելու համար ինքը 1 մլն հայի արտահերթ Գրին Քարտի տրամադրման հրամանագիր է ստորագրում։ Տեսականորեն՝ այսօրվա աշխարհում նման խելագար զարգացումները հնարավոր են: Կամ, ասենք, դա անի թուրքերի խնդրանքով, ինչ-որ բանի դիմաց: Ի՞նչ կլինի Հայաստանում։ Արդյոք մենք վստա՞հ ենք, որ մեր հասարակությունը կորոշի պահել իր պետությունը՝ մնալով իր հողի վրա։ Արդյոք չե՞նք պարզի, որ մեր հազարամյա ժառանգությունը և երազանքներն ի չիք չեն դառնա ընդամենը չորս տարով նախագահ դարձած մեկ ամերիկացու հրամանագրով։ Մեր հավաքական միտքը ունի՞ պատմական առանցք, գենետիկ արժեքներ, քաղաքակրթական որոշում՝ ապրել սեփական հողի վրա, սեփական պետության մեջ։ Կամ ո՞րը կլինի այն լիդերը կամ այն կառույցը, որը կկարողանա կանգնեցնել  նման խելագար ընթացքը: Ունե՞նք այն»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031