Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Առավել կարևոր է քաղաքացիների հետ անկեղծ լինելը՝ ազգային շահերը վեր դասելով նեղ քաղաքական օրակարգերից․ Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը ոչ միայն հարթակ էր երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, այլև հնարավորություն՝ ավելի խորացված վերլուծելու առկա իրավիճակը, գնահատելու ռազմավարական հեռանկարները և հստակեցնելու, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։ Կարևոր է ոչ միայն դիտարկել կողմերի առաջարկներն ու պահանջները, այլև գտնել նրանց օպտիմալ համադրման եզրերը՝ ելնելով ազգային շահերից և երկարաժամկետ նպատակներից։
ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը իր ելույթում ընդգծեց օբյեկտիվ իրողությունների գնահատման և իրատեսական մոտեցման կարևորությունը։ Նա հատկապես շեշտեց Հայաստան-ԵՄ շահերի համադրման անհրաժեշտությունը, ներկայացնելով թեման պատկերավոր օրինակների և համեմատությունների միջոցով։
ՀՀԿ-ն երբեք չի որդեգրել համագործակցությունից խուսափելու մոտեցում. ընդհակառակը, հենց Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, ՀՀԿ Նախագահ, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգյանի Նախագահության օրոք ստորագրվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը դարձավ հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման կարևոր քայլ։ Սակայն ներկայիս քաղաքական պայմաններում անհրաժեշտ է խուսափել մանիպուլյատիվ մեկնաբանություններից և տեղեկատվական հակասություններից, որոնք կարող են խեղաթյուրել իրողությունները։
Առավել կարևոր է քաղաքացիների հետ անկեղծ լինելը՝ ազգային շահերը վեր դասելով նեղ քաղաքական օրակարգերից։ Այսօրվա փոփոխական աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում կենսական է պահպանել իրատեսական և ռազմավարական մտածողությունը՝ ապահովելով երկրի կայունությունն ու շահերի պաշտպանությունը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031