Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Տնտեսվարողների մտահոգությունները հաշվի առնելով՝ շրջանառության հարկի մասով վեցամսյա անցումային շրջան կլինի. Նիկոլ Փաշինյան

Մենք մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար և դրա թիվ մեկ միջանցքը շրջանառության հարկն էր ու շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք ներդրել ենք: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում ենք հարկը այսքան է, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, այ եթե փաստաթղթով չես ձեռք բերում, հարկը այսքան է:  Այս համակարգն ինքնին գաղափարական պրոբլեմ է, բայց մի համակարգ ունենալը մի պրոբլեմ է, այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմ է։ Հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք և հարկը պիտի ավելացնենք, ստվերի, այսպես ասած գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։ Այս շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել։ Այսինքն, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը նվազելու  է՝ դառնալով 1%, շրջանառության 1%-ի մասին է խոսքը։ Եվ գիտեք, որ այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին, ամենայն հարգանքով, բայց կառավարությունը իր քաղաքական կամքը ցույց տվեց ու  արձանագրեց, որ այդ քաղաքական կամքն անբեկանելի է և այլ տարբերակ չկա։ Բայց մյուս կողմից մենք ասացինք, որ սա վնաս հասցնելու ակտ չի,  ընդհակառակն, օգնելու, աջակցելու ակտ է, որ բիզնեսն  ավելին անելու մոտիվացիաներ ունենա: Բայց մենք ասել ենք, որ մոնիտորինգ կանենք, մենք չենք կարող մարդկանց արձագանքը, մտահոգությունները, մտավախությունները  արհամարհել, չնկատել, ասում ենք, եկեք տեսնենք, թե ինչ ընդունելի եղանակ կա, որպեսզի և քաղաքականությունը արձանագրվի, և քաղաքականությունը ներդրվի և իրականություն դառնա։ Դրա համար մենք գնացինք հետևյալ ճանապարհով, ասում ենք, եթե հարկը նախկինում սահմանված  վերին շեմից 5% -ից ավել կլինի, մենք այդ ավել մասը կվերադարձնենք քաղաքացիներին, այսինքն տնտեսվարողներին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ սահմանելու է վեցամսյա անցումային շրջան:

«Մեր սիրելի տնտեսվարողների կարծիքները, մտահոգությունները, նեղվածությունները հաշվի առնելով, վեց ամսյա անցումային շրջան ենք նախատեսում մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հինգ տոկոսից ավելի ինչքան հարկ կգոյանա,մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031